Copy SMS

Հուլ 18

Լուսնի ուրվականը(մաս 1)

Բարև ձեզ: Այս պատմությունը դեռ չծնված ուներ իր հասցեատերը՝Հսմուկ: Գլխավոր հերոսի ու Հսմուկի միջև մե՜ծ  ու կարևոր ընդհանրություն կա՝պայքարելու ու չհանձնվելու կարողություն,որ ուղղակի հիացնում է:Պատմությունը և հերոսները իրական չեն ,շնորհակալություն Հսմուկին,եթե նա չլիներ,գրել չէի սկսի,հաջողություն եմ մաղթում քեզ


Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Նոյ 12

Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ



Ե՛րգ էիր աշուն և թախիծ դարձարմ
Ու թաղվեց հոգիս քո դալուկ գրկում,
Տեսիլք իմ սիրո, անաղմուկ անցար
Եվ ինձ թողեցիր աշխարհը տրտում:
***
Ահա՛, սիրելի՛ս, տեսնում եմ նորից,
Կրկին տեսնում եմ օրն այն մշուշված,
Երբ ինձ նայեցիր, ժպտացիր այնպես,
Որ ինձ թվաց, թե մի երգ եմ անցած:
***
Մոլեգնած անձրև, աշուն ես բերում,
Եվ անիծում եմ քեզ դրա համար,
Մեռնող ստվերներ, թախիծ ես բերում,
Եվ գունատ մշուշ աչքերիս համար:
***
Դե տանջի՛ր, անձրև, խենթ ու խելագար,
Թող քո շիթերը խոցոտեն հոգիս,
Որ էլ չտխրեմ իմ սիրո համար,
Որ չխենթանամ նրան տեսնելիս...
9

1

1980

Հուլ 06

Անձրևը՝ ֆոտոխցիկի օբյեկտիվում. հիանալի անձրևային նկարներ

Գրեթե բոլոր մարդիկ, երբ անձրև է սկսում, աշխատում են թաքնվել անձրևանոցների կամ տանիքների տակ: Սակայն ֆրանսիացի լուսանկարիչ Քրիստոֆ Ժակրոն (Cristophe Jacrot) նման չէ այլ մարդկանց. անձրևը նրան ոգեշնչում է ստեղծագործել:
«Ես սիրում եմ անձրևը, ձյունը ու բոլոր այլ “վատ եղանակները”, քանի որ դրանք իմ մեջ ռոմանտիկա ու ստեղծագործականություն են արթնացնում», – ասում է նա:
Իրոք, նրա անձրևային լուսանկարները գեղեցիկ են, կրեատիվ և էմոցիոնալ, ու դրանք ստիպում են այլ աչքերով նայել անձրևին՝ տեսնելով դրանում գեղեցկություն ու պոետիկություն:
Ահա թե ինչպիսին են Հոնկոնգը, Փարիզն ու Նյու-Յորքը Քրիստոֆ Ժակրոյի անձրևային լուսանկարներում: