Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 14

Աշուն (Տխուր եմ)


Տխուր եմ … Ատում եմ քեզ ու  նախանձում . ախր  ու երջանիկ ես … Աշուն . . . Սիրում եմ աշնան  երեկոն , այն շատ գեղեցիկ է : Երբ խոր աշուն է ես անհամեր սպասում եմ վերջին տերևի անկմանը ,վերջին տերևին ինձ եմ նմանեցնում  :  
Հուն 08

Անձրև

Անձրև,անձրև…ինչքան հոգեհարազատ է այս բառը իմ ականջներին ու շուրթերին…. Ինչքան եմ անձրևի սառը կաթիլների տակ քայլել ու խորհել… Անձրևի ժամանակ մտքերն ինզ հանգիստ չեն տալիս,չեն թողնում մի վարկյան վայելեմ անձրևի սաոը ներկայությունը : Անընդհատ հիշում եմ մանկությունս, հիշում եմ `բոլոր այն խենթ պահերը, որ ապրել եմ, հիշում եմ նաև այն հիմար վեճերը, որի մեջ ընկնում էինք մեր իսկ հիմարության պատճառով, հիշում եմ` այն խենթությունները, որոնց պատճառով շատ եմ տուժվել…. Մի խոսքով հիշում եմ ամեն -ամեն ինչը, որապրել եմ ու ապրում եմ ու, որ համոզված եմ կյանքում չեմ մոռանա: Հիշողությունների գիրկն ընկնելուց հետո միանգամից սթափվում եմ ու արդեն սկսում եմ մտածել ապագաիս մասին,որ խոստումնալից ու անփորձանք է երևում,սակայն ինչքան դժվարությունների ու փորձությունների միջով պիտի անցնեմ,որ կարողանամ կայանամ որպես Մարդ` Մեծատառով Մարդ…Ապագայում համոզված եմ,որ ինձ սպասում են`  կորուստներ, ձեռքբերումներ, կարոտ, սեր, տխրություն, ուրախություն…..մի խոսքով ապագայում հաստատ ստիպված եմ լինելու անցնելու ամեն – ամեն ինչի միջով Անձրևն իմ մեջ կենդանացնում է այնպիսի զգացմունքներ,որոնք խոր քուն էին մտել հոգուս խորքերում ,որոնց մասին դեռ ինքս էլ չգիտեի… Աշունն ինձ համար դեռ փոքրուց`սիրելի,բայց խորհրդավոր եղանակ եր,սակայն չէի կարողանում հասկանալ պատճառը և հիմա երջանիկ եմ,երձանիկ եմ քանի որ բացահայտել եմ ինձ այդքան տանջող հարցի պատասխանը…Անձրև ահա թե,որն եր ինձ այդքան տանջող հարցի պատասխանը:Անձրևը իր կախարդական շնչով պատկերում և նկարազարդում է աշնանային մելամաղձոտ տեսարանը`դարձնում է առավել խորհրդավոր,գրավիչ ու սիրելի :
Նոյ 03

Աշուն

Հանգչող բնության ոսկեվառ ոգին աշուն է ներկում: Դեղնակարմիր ծառերը խշշում են մեղմաձայն, գույնզգույն տերևներին օրորում է մի լուռ թախիծ: Ծառերը մերկացել, տերևաթափ են դարձել: Նրանք հառաչում են ինչպես մի ծերունի, ով կյանքի մայրամուտին այգաբացն է հիշում: Անձրևի ջրացող ուլունքները ճյուղերի վրա ալիքվող արցունք են կաթում և դիպչում չորացած տերևների տամկությանը: Ծառերը պատրաստվում են ձմռանը, որը մոտենում է՝ ուսերին դրած սառնության բեռը: Մերկացած ծառերին կփարվի ձյունը, որպես երբեմնի կարոտների և մեղավոր հույսերի ուշացած արդարացում: Չորացած տերևների հուշերի կանչը թերթում է օրացույցիս աշնանային էջերը: Ես հայտնվում եմ մանկության իմ արահետում, որտեղ ամեն մի ճանապարհ խաչմերուկ էր դառնում: Հիշում եմ, թե աշնանային օրերին որքան էր գեղեցկանում մեր այգի տանող  ճանապարհը. թափված տերևները, որպես արևի բեկված շողեր, զարդարում էին փողոցները:
  Տերևների մեղմաձայն շրշյունը դիպչում էր ականջիս և շոյում սրտիս նեղ լարերը: Քամին միշտ խաբում էր տերևներին՝ խելահեղ պարի հրավերով և տանում նրանց իր անդին հեռուները: Տերևները դողում էին աշնան սարսուռով, որը վերահաս ձմռան նախերգանքն է: Մինչ տերևներն աշուն էին երգում, գթազուրկ քամին տալիս էր նրանց վերջին քայլերթը: Ես տերևներ էի հավաքում աշնան գունագեղ պարահանդեսից և, որպես դեղին էջանշաններ, պահում իմ սիրելի գրքի էջերում: Այդ ժամանակից անցել են տարիներ: Փոփոխվող աշխարհի թարմությունը մաքրում է նույնության հայելին: Մի առավոտ, երբ ես նստած էի սենյակիս անկյունում, դարձյալ ձեռքս առա և բացեցի  Ակսել Բակունցի գիրքը, որի էջերում պահվում էր ծառերի ոսկեգույն թախիծը: Մանկության հեռավոր բույրերը լցվեցին հոգուս խոր անձավները: Տերևների սառած երակներում դեռ ապրում էին իմ մանկության կյանքի արևոտ հուշերը : Հաստաբուն ծառերը, որոնցից երբևէ կառչում էին տերևները, միշտ կանգուն են,- մտածում էի ես: Նրանք վաղուց մոռացել են դեղնակարմիր հրաշքներին, քանզի այժմ նրանց ճյուղերից թափվում են ուրիշ տերևներ,- շարունակվում էին մտորումներս,- մոռացումն է գծում հիշողության սահմանը:
  Մի օր աշունը գարուն կդառնա, ամիսների վազքին կհաջորդի տարիների երթը: Ձուլվելով բնության ոգուն՝ տերևներն աշուն կբուրեն, խառնելով աշխարհին իրենց անձրևոտ շշուկները: Մի կողմ դնելով գիրքը,հնացած  ես ես վեր կացա տեղիցս, տերևները ձեռքիս մոտեցա պատուհանիս: Նրանց մեկիկ-մեկիկ հանձնեցի քամուն՝ միահյուսելով ազատության զրնգուն կանչին: Գունագեղ պարի թովիչ պտույտը տարավ նրանց անծանոթ աշխարհներ: Երփներանգ անուրջները ձուլվեցին տերևների աշնանային երամին: Թող տանի նրանց քամին և պահպանի բնության ներդաշնակությունը: Ժամանակը հավերժական նորոգման հարատև ընթացքն է: Ընկնելուց հետո տերևներն այլևս չեն փարվի ճյուղերին, սակայն կկերտեն նորաբողբոջ ծառերի զմրուխտե տեսիլը: Դիպչելով բնության զարկերակին՝ նրանք ծաղկաբույր գարուն կբերեն:
Ամեն աշնան հետ նրանք կվառեն իմ մանկության բույրերի գույնզգույն հանդեսը:
Եվ տխրությունը ուրվական դարձած,
Թափառեց բոլոր կողմերն անպատճառ,
Անտառի՛ց, անտառ՛, փողոցից՛, փողոց՛,
Մայթից՛, մայթ՛ ու պարուրեց ինձ………..