Copy SMS

Օգս 29

Հույսի բեկորներ


Ահա, լսվում են բազու՜մ, բազմազա՜ն
Աղոթքի ձայներ…
Որդիս ետ դառնա` տու՛ն վերադառնա :
Ահա, նայում են բազու՜մ, բազմազա՜ն աչքեր
Ետ դարձի ճամփին,
Ով իր ամուսնու ,ով իր զավակի:
Աչքեր ,որ շատ են լացել
Աչքեր,որ այդ սպասումից
Քա՛ր են դարձել :
Ահա լսվում են բազու՜մ, բազմազա՜ն
Զարկեր` բաբախող սրտի
Սիրտ, որ շա՜տ է սպասել
Ու այդ սպասումից էլ չի՛ դիմացել :
Ահա սպասում ես հույսով,հավատով,
Որ դատարկ տունդ կլցվի նորի՛ց,
Որ ծուխն երդիկից կծխա նորի՛ց,
Եվ ահա սպասում
Այն վերջին հույսի բեկորին ,
Որ ե՛տ կգան
Հայրեր ու որդիք,
Նորի՜ց ու նորի՜ց:
Օգս 29

Պատրանք

Հեռվում կարծես
Նշմարվում են ինձ`
Աչքեր կարոտած,
Աչքեր զարմացած:
Տեսնում եմ դեմքդ,
Տեսնում հայացքդ
Հառած ինձ վրա:
Ձեռքերս եմ պարզում
Գրկել՝ փարվե՛լ եմ ուզում
Կարոտս առնե՛լ եմ ուզում
Բայց դու չքանում
Թողնում ու լուռ հեռանու՜մ:
Գրկել՝ փարվել չե՜մ կարողանում,
Կարոտս առնել չե՜մ կարողանում,
Լուռ կարոտում եմ`
Կարոտն իմ սրտի
Խեղդել եմ ուզում
Եվ մոռանալ մոռանալ
Աչքերն կարոտած
Աչքեր՝ զարմացած:
Մոռանալ-մոռանալ
Չե՜մ կարողանում:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 15

Աչքեր

                                   ԱՉՔԵՐ
Մոխրագույն աչքերով մարդկանց բնորոշ է համբերատարությունը, նրանք արագ են արձագանքում իրավիճակին



4

5

2287

Մայ 20

Աչքերի գույնն ու բնավորությունը...

Երևի ամենամոգական հանելուկներից է մարդու  աչքերի գույնի ու բնավորության փոխադարձ կապը: Ցանկացած գույն ունի իր առանձնահատկությունները ,  որոնք այս կամ այն չափով առկա են համապատասխան գույն ունեցող  աչքերի տիրոջ մոտ:
Դարչնագույն աչքեր...