Copy SMS

Նոյ 04

կենացդ լինի


Ասում են թույնով կենաց չեն խմում...
Իսկ ես կխմեմ...
Հանուն այս խաղի,այս կեղտոտ խաղի,
Որ հիմարաբար սեր էինք անվանում:
Հանուն այն բոլոր տառապանքների,
Որ խենթաբար զգացմունքներ էինք կոչում:
Հանուն...Քեզ...
Եվ քո աչքերի,որ ծովեր էի անվանում,
Ու չէի հասկանում,որ վաղուց խեղդվել եմ,
Ինձ շատ հարազատ այդ ծովի խորքերում,
...Ասում են թույնով կենաց չեն խմում,
...Կենացդ լինի...

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 20

...Ու ես ժպտացի

Միթե՞ այսօր վերջին վայրկյաններն են լինելու,որ վայելեմ Քո կողքին,միթե՞ այսօր հազարավոր կիլոմետրերը բաժանելու են մեզ ու անորոշ է ինչ կլինի...մտքումս միայն այս բառերն էին,երբ քայլերս մոտենում էին Քեզ:Ավելի շատ աննորոշությունն էր փշրում հոգիս ու ես իրոք ունեի Քո կարիքը ավելի շատ,քան երբևէ:Մտածում էի,որ ուղղակի կօգնես,չես թողնի զգամ այդ ծանր ցավը,որ շուտով վերածվելու էր նաև ֆիզիկական ցավի:Իմ հույսերն ինձնից առաջ էին ընկնում...Բայց ես ուղղակի մտածում էի ու միշտ չէ,որ մտածածդ վեր է ածվում իրականության:Թվում է, թե ամեն բան սովորական էր,բայց Դու էիր անսովոր:Ինձ համար ուղղակի ցավոտ չէր, այլ շատ-շատ այլ զգացողություն էր առաջացնում "միևնույն վերաբերմունքդ", սառը ձեռքերդ, որ անգամ չէին դիմպչում ինձ, իսկ ես այնքան սպասում էի ու ավելին էի զգում, քան ուղղակի սպասում:Ու բառեռրդ ավելի սառն էին, անօգնական, անտարբեր, անկարեկից:Բայց ես այդ ամենի կարիքը զգուոմ էի, իսկ Դու...
Ապր 02

Հոգեցնցում

Սպասում...Կարոտ ...Թախիծ և սեր...
Սպանում են մեզ հենց սրանցով
Դարձնում տկար ու անկարող:
Սրանց ամբողջ ահեղ ուժով
Սմքեցնում են հոգին անզոր...
Սպասում...Կարոտ ...Թախիժ և սեր...
Ինչքան սքողվաց գաղտնիքներ ենք
Հենց մենք  բացել այս բառերով...

Մար 29

Ես եմ, իմ առաջին փոստով հանդերձ

Բարի օր սիրելի, Քոփիփեստցիներ...Ո՞նց եք հույս ունեմ լավ......Սա իմ առաջին փոստն է այս կայքում, այս փոստումս կպատմեմ փոքրինչ իմ մասին: Ես սիրում եմ ռոք երաժշտություն: Պատրաստվում եմ ընդունվել ԹԱԹԵՐԱԿԱՆ բաժին: Սիրում եմ երգել ROCK, Ճիշտն ասած, ռեպ չեմ սիրում, նեղացողներ թող չլինեն: Մարդկանց կարխիքով ես պիտի Փիլիսոփա դառնամ, բայց եդ տենց չի: Ես ներողություն առտահայտությանս համար, բայց զզվում եմ ուղակի, որ իմ փոխարեն վորոշում են, կամ եսիմ ինչ, մի խոսքով ինձ հասկացաք: Դե ինչ բարի ընթերցումներ այս էջում:  Նկարում ես եմ...: 
2

19

1217