Copy SMS

Հուն 08

Կորցրած սեր


-Բարև Արսեն:
-Բարև,լավ ե՞ս Ան:
-Լավ եմ, այսօր կարող ենք հանդիպել լուրջ բան ունեմ ասելու:
-Հա իհարկե:
Նրանք իրար սիրում էին ու արդեն ընկերություն էին անում երկու տարի: Երկուսն էլ երջանիկ էին: Նրանց ծնողները նույնպես տեղյակ էին այդ մասին: Երկուսն էլ սովորում էին  12-րդ դասարանում: Արդեն տարին վերջանում էր և նրանք որոշել էին նույն տեղում շարունակել ուսումը:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 15

Հիասթափվել եմ...


Չեմ  հասկանում ինչ է կատարվում: Վիճել եմ մոտ ընկերներիս հետ...կարծես հոգիս դատարկ լինի, ոչինչ չեմ զգում...ոչինչ: Նրանց ում ամենաշատն էի վստահում հասցրեցին ամենաուժեղ հարվածը հոգուս:
Մայ 17

...Հրաժեշտ...

Հրաժեշտ

...Դու ասում ես-,,Հեռացիր,, հիմա,
Ու աչքերում քո բոհեմական
Երևում է հուրը բորբ ատելության
Ու հեռացումի քո խոսքերն այրող-                              
Խոսքերն այրող, բայց  ոչ սպանող
Օրորվում են իմ ու քո օրվա աղջամուղջում.
Իմ ու քո, բայց ոչ մեր…

Օրն այս մեռնում է մոտիկ հեռվում
Ու սիրո արնակարմիր արեգակը
Մայր է մտնում սեգ լեռների տաքուկ գրկում,
Ու ես հիշում եմ ի’մ արեգակը,
Որ կորել է մութ-մշուշում
Ու վերջին խոսքերը հրաժեշտի -
Մարում են գաղջ ու մգլահամ օդում:

Ծխում է սիրտն իմ կարեվեր,
Ծխում է, բայց մոլագարն անգամ հազար տարում
Չի տեսել ծուխ-առանց կրակ,
Եև չի տեսել պոէտը Ֆիրդուսի-
Բաժանում`…առանց սիրո

Սիրո վերջին համբույրը տաք
Ես կորցրել եմ հեռու-հեռու ա’յն  անցյալում
Որ սրտիս վրա կարեվեր
Քո անունն է ահա դաջել,
Որ հեռացել է և ինձ թողել մի հի~ն համբույր,
Մեկ էլ սիրո դառը մրմուռ…

10

8

1070