Copy SMS

Օգս 24

Երաժշտական "Բարև ձեզ" :)

Ողջույն քոփի-փեսթյան ժողովուրդ! :)
Վաղուց հետևում եմ այս կայքին և պարբերաբար կարդում եմ այստեղ տեղ գտած հետաքրքիր գրառումները (որոնք, ի դեպ, բավականին շատ են): Նույնիսկ ձեզ չճանաչելով՝ արդեն հասցրել եմ սիրել: Շա՜տ հետաքրքիր ու պոզիտիվ մարդիկ եք, ինչպես և ձեր գրառումները:
Եվ այսպես, ի վերջո որոշեցի ինքս էլ գրանցվել այս կայքում, քանի որ ազատ ժամանակ ներկա պահին շատ ունեմ և կարող եմ պարբերաբար կիսվել ձեզ հետ հետաքրքիր նյութերով ու մտքերով: 
Հուսամ՝ կկարողանամ դառնալ այս ինքնատիպ կայքի ու դրա պոզիտիվ մասսայի լիիրավ անդամը:
Իսկ առաջին գրառմանս թեման իմ ամենաիրելիներից է:
Այսօր ուզում եմ կիսել ձեզ հետ իմ սիրելի երաժշտությունը;
Կարծում եմ՝ այստեղ կան դասական ռոքի սիրահարներ:)
Եվ այսպես՝ 80-ականներ, դասական ռոք, մատո՜ռ!!!


5

54

1373

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 08

Արև ...



Դու իմ ստեղծած ամենադրական կերպարն էիր:Իմ վառ երևակայության ու մեջս եղած զգացմունքի շնորհիվ քեզ դարձրել էի դերասան,ընդունել իմ սեփական թատրոն և տվել էի քեզ քո երազած դերը:Սցենարին ծանոթանալով հանդիսատեսը նույնիսկ չճանաչելով քեզ` հիանում էր քո կերպարով,չէ՞ որ իմ ներկայացման սցենար գրողը նույնպես ես էի:Իմ թատրոնում քեզ տվեցի նաև ինձ համար շատ կարևոր`《 Արև 》 կոչումը: