Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 21

Ու այդ վայրկյանին, անվերջ էինք...

Շատերը կասեն այդպես չի լինում ու շատերին չեմ փորձի ապացուցեմ, թե լինում է, ուղղակի ես գիտեմ, որ լինում է: Լինում են անվերջ մարդիկ ու անվերջ կյանք, անվերջանալի զգացողություն ու պահեր նույնպես լինում են: Այնպես է ստացվում, որ պահ է գալիս, որ կյանքի որևէ մի հատվածում մենք մեզ անվերջ ենք զգում: Ես էլ եմ ինձ անհատնելի ու անվերջ զգացել:Այդ պահին ամեն ինչ զարմանալի էր թվում, բայց ես չէի զարմանում, ես պարզապես ակնթարթ չունեի զարմանալու: Ես պարզապես կորցնելու ոչինչ չունեի: Չունեի, որովհետև այդ պահին ինձ թվում էր, թե ես իսկապես ոչինչ չունեմ: 
Ես այնտեղ էի, որտեղ ամեն ինչն անվերջ էր թվում, ես այնտեղ էի, որտեղ ազատության հետ մեկտեղ նվիրական երազանք ունեի թողած: Ես կանգնած նայում էի լույսերին, նրանք այնքան շատ էին, այքան շա՜տ, որ անհնար էր հաշվել: Բայց հիմա ինձ հետաքրքրում էր միայն այն, որ ես մենակ եմ, որ ոչ ոք ինձ չի խանգարի...



Հուլ 14

Սիրտս կոտրված է....A


Սիրտս կոտրված է,ինչպես հայելին է ընկնում ու փշուր փշուր լինում…Հոգուցս արյուն է գալիս,ինչպես ընկնելիս վերքը բացվում է և արյուն է գալիս: Քո անտարբերության շնորհիվ ներսս սառնություն է տիրել… Սերս կամաց-կամաց սառում է,այն կարծես սառնարանում դրած լինի….Աչքերիս արցունքները չորացել են այտերիս վրա,նրանք հոգնել են և չորացել…Հոգնել են աննդհատ լաց լինելուց…Իսկ աչքերս…Ա՜խ,իմ խեղ՜ճ ու հոգնա՜ծ աչքերս…Նրանք կարմրել են, կարմրել են քեզ չունենալու, քեզ չզգալու,քոնը չլինելու ատելությունից:Հիշողություններից ներսս ուժեղ կրակ է վառվում,իսկ ձեռքերս ցրտից սառել են…Նրանք այլևս քո ջերմությանն այլևս չեն սպասում:
 

1

13

1814

Հուն 25

Բարձրակրունկ կոշիկների դաժան աշխարհը

Դարեր շարունակ կինը ձգտել է արտաքին կատարելության: Այն ժամանակ, երբ դեռ տղամարդը իր մարմինը «զարդարում» էր ռազմադաշտից ստացած վերքերով, իսկ արտաքինը` անլվա մորուքով, կանայք, «բանտարկված» լինելով դղյակներում, փորձում էին գեղեցկացնել իրենց կեցությունը տարատեսակ հնարքներով ու նորամուծություններով: Դարերի ընթացքում բարձրակրունկ կոշիկները դրա վառ ապացույցն են. երբեմն նույնիսկ անտանելի տանջանքներ պատճառելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` բարձրակրունկները շարունակում են գերել ու գրավել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը:
Ինչպիսի՞ն է դաժան ու գեղեցիկ բարձրակրունկ կոշիկների պատմությունը: