Copy SMS

Մայ 16

Գիշերն էր,որ երզել տվեց...

Գիշերն էր,որ դարձյալ երազել տվեց անհավանականի մասին,երազել տվեց մի քանի խոսք գրել,գրել մի բան,որտեղ հետ կբերեի Քեզ:Հետ կբերեի ու կասեի այն,ինչի մասին լռում էի,կանեի այն,ինչից հաճախ ամաչում էի...Գիշերն էր,որ նույն աներեսի պես ստիպեց,թե հիշի՛ր:Իսկ ե՞ս...միթե՞ ունեի այլ տարբերակ,քան գոնե երզներումս Քեզ դարձյալ տեսնել:




Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 18

Լուսնի ուրվականը(մաս 1)

Բարև ձեզ: Այս պատմությունը դեռ չծնված ուներ իր հասցեատերը՝Հսմուկ: Գլխավոր հերոսի ու Հսմուկի միջև մե՜ծ  ու կարևոր ընդհանրություն կա՝պայքարելու ու չհանձնվելու կարողություն,որ ուղղակի հիացնում է:Պատմությունը և հերոսները իրական չեն ,շնորհակալություն Հսմուկին,եթե նա չլիներ,գրել չէի սկսի,հաջողություն եմ մաղթում քեզ


Հուլ 19

Գիշերային առեղծված

Ամեն   անգամ    երբ     գալիս    է    գիշերը,    իր   հետ   բերում  է   մտքերի    մի    ամբողջ       շարան:   Սիրում   եմ      գիշերը,   նախ    և    առաջ   նրա   համար,     որ     օրվա    այս    մասը   ես   միայնակ     եմ   մնում    իմ   մտքերի,    մտորումների  հետ:    Այն   մի    ուրիշ     աշխարհ    է   ինձ   համար:    Երբեմն   մտածում    եմ   սիրո,   կյանքի  մասին,   թե      ինչպես      բացահայտել  նրանց    գաղտնիքները    և   հանելուկները,  ինչպես  ինձնից   վանել   տխրությունը,   ինչպես    պետք    է    ապրի   մարդ,     որ  իր    անունը   տալուց    ոչ    թե    արհամարանք    ու     անտարբերություն,     այլ     հպարտություն    զգաս    այն    բանի   նկատմամբ,    որ   կյանքում    ճանաչում   ես   մի      այդպիսի   մարդու:   Գիշերը ես    մտքով    սավառնում    եմ    դեպի   հեռու   հեռուները,    դեպի    անծայրածիր      աշխարհի   գաղտնիքները:    Նաև    գիշերվա   մեջ    սիրում    եմ   լռությունը,    որը    այնքան    գեղեցիկ    է   հնչում,  խոսում,   քան     յուրաքանչյուր   լսելի     խոսք,    այդ   լռությունը    խորհրդավոր,   բայց   միևնույն     ժամանակ    անսովոր    ու   տարօրինակ    է   դարձնում   գիշերը:   Սիրում   եմ   աստղազարդ    երկինքը    ու  լուսինը,    որովհետև   հոգուս   մեջ    առկա    փոթորիկը,    որ   կատարվում   է     գրեթե   միշտ,     այնքան    հանգստանում   և   հանդարտվում   է,     երբ   հայացքս    ուղղում    եմ    դեպի   հեռու     հեռուները   և   մեկ    ուրիշ  գույնով   տեսնում     աշխարհը:

12

9

4020