Copy SMS

Մայ 11

Եթե իմանայիր, եթե իմանայիր, եթե իմանայիր...

 


Եթե իմանայիր, որքան եմ լաց եղել ես,
Քո գնալուց հետո, որքան եմ քեզ փնտրել
Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները,
Ու սարքեին մի լիճ, որ լողային աստղերը...
 
Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները,
Ու նրանց պատմեին սիրո մասին աստղերը,
Նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է,
Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 07

Երեխաներ, անմեղ հայացք ու հայացք դեպի մանկություն

Բարև Ձեզ հարգելիներս: Այսօր որոշել եմ անդրադառնալ աշխարհի լավագույն էկներին՝ երեխաներին: Ներկայացնելով աֆորիզմներ նրանց մասին և զուգահեռ նրանց գեղեցիկ հայացքը. բայց նախ կփորձեմ մտովի Ձեզ ևս հասցնել մանկություն, ինքս բացելով անցյալի դռները և խորասուզվելով այնտեղ ու  Ձեզ ձեռք մեկնելով:
Շատ չի անցել այն պահից, երբ  կատարում էինք մեր առաջին քայլերը, բռնելով հայրիկիի,մայրիկի ու ցանկացած այն մեկի ձեռքից,ով թույլ կտար վայելելու քայլելու բերկրանքը: Երբ չգիտեինք ինչ է սուտը, կեղծիքը,  տառապանքը և այլն, իսկ այսօր արդեն բավականին հասուն մարդ ենք: Լավ, ինչպե՞ս մեծացանք,որ անգամ ինքներս էլ չնկատեցինք այդ պրոցեսը:Մանկական անհոգություն, զվարճանք, քայլեր առանց մտածելու ու  հարկադրված հաշվետվության: Մի ժամանակ՝ երբ ճանապարհը չուներ աստիճաններ, դու չէի բարձրանում, չէիր ընկնում, չէր ցավում, չէիր տառապում ու արտասվում: Ժամանակ՝ որը թվում էր գիշերային անդորրություն ու խաղաղություն: Հիմա երբ հետ եմ նայում, ու տեսնում եմ թե ինչեր եմ ունեցել անցյալում, ու ինչը հիմա, հասկանում եմ թե որքան բան է ավելացել կյանքումս, որքան պակասել, մեկ  է չնայած ավելացվածներին՝ չեմ դադարում կարոտել մանկությունս, իմ արդեն մեծացած բայց ինձ համար մանուկ ընկերներիս:
Հիշում եմ,երբ պապիկս սուրճ էր խմում,ու ես բոլորին խնդրում էի որ ինձ էլ տան, ոչ մեկ չէր տալիս իր չափաբաժնից գոնե մի քիչ,իսկ նա տալիս էր ամբողջը: Ու երբ մայրիկս ինձ ՛՛բռնեցնում ՛՛ էր  հանցագործության ընթացքում (սուրճ խմելիս) պապիկս ամեն կերպ պաշտպանում էր, ու ամեն անգամ  ասում էր,- ձեռք չտաս բալայիս, ես եմ տվել, մի  վերջին անգամ,- ասում էր ու ինքն իր ստի վրա ծիծաղում: Հիշում եմ...
Հիշում եմ այն օրերը, երբ՝  միասին նստում էինք մի սեղանի շուրջ ու ամենայուղոտ բաժինները միշտ ինձ էին տալիս,որպես տան փոքր,որ ւտեմ, ու շուտ մեծանամ,պիտանի մարդ դառնամ: Տատիկիս եփած ճաշերն եմ հիշում,որոնց անմահական հոտը մինչև հիմա զգում եմ անհոտ օդը հոտոտելով Հոտը անգամ գիտակցությանս մեջ է: Հիշում եմ նրա տված կոնֆետները:Են,որ՝  հարևանի երեխաների հետ գիշերով գաղտագողի գողություն էինք անում մեր ծառներից: Ես պահակ էի կանգնում,իսկ իրենք մեր ծառը թալանում էին: Ու էդպես շատ անգամներ,ու երբ բռնվում էինք հանկարծ մեզ ոչ թե սաստում էին,այլ ասում էին  լվացեք նոր կերեք, կամ ցերեկով եկեք աղեք,ոոր չնկնեք չվնասվեք:
Հիմա գրում եմ,մի քիչ տխուր,միքիչ էլ ուրախ:  Ուրախությամբ եմ հիշում այն պահերը երբ մինչ ուշ գիշեր խաղում էի բակի երեխաների հետ, ու մայրս գոռում էր,- Մա՜ր տուն արի, հերիք է, ուշ է, վաղը նորից կխաղաս,-իսկ ես ասում էի,- լավ էլի մամ, մի քիչ էլ ուվերջ, մի քիչ, մի փոքր, հիմա գալիս եմ, մամ խնդրում եմ,- ասում էի ու մտքիս մեջ էլ ինձ էի ասում. եկա բա չէ:
Իսկ հիմա ես չունեմ ինձ կոնֆետ ու սուրճ տվող այդ մարդկանց, չմայրս էլ ինձ տուն չի կանչում,որովհետև բակ չեմ իջնում, էլ չեմ խաղում են մարդկանց հետ,ովքեր ինձ հարազատ էին դարձել: Նրանք անցան կյանքովս ինչպես մանկությունս ոնդարձ կորավ հին օրերում ու էլ հետ չի գա:Ինչևիցե  մանկությունը հեքիաթային իր ավարտն է ունենում,թեկուզ հեքիաթի հակառակ տեսքով:
Թերևս գրառումս սկսեմ մի երեխայի նկարով, որը ենթարկված չէ ֆոտոշոփի, որը նկարված չէ պրոֆեսիոնալ ձևով: Լուսանկարը արվել է այսօր և բոլորովին պատահական:
1.Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են

4

27

2127

Հուն 18

Աֆրիկյանների տունը ...լավ է ուրիշ բան կգրեմ մեկ է դա Ձեզ չի հետաքրքրի.

Ուզում էի Աֆրիկյանների մասին պոստ անել են էլ հասկացա իզուր...ասեցի  ուրիշ բան պոստեմ.
Տենում եք , մարդիկ կան ,որ կարդալուց հետո ասացին ինչ աֆրիկյաններ՞ , լավ ինչևէ.