Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 25

Ցնցող լուր:Եգիպտական արձանը կենդանացել է

Մեծ Բրիտանիայի Մանչեսթերյան թանգարանում մ.թ.ա 1800 թվականի 25 սմ-ոց արձանիկը առանց որևէ մեկի օգնության շրջվել է 180 աստիճանով:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ արձանիկը շարժվել է 3 օրվա ընթացքում, հատկապես՝ ցերեկային ժամերին:

Արձանիկի տեղաշարժը ֆիքսել են թանգարանի տեսախցիկները:

Նշվում է, որ Նեբ-Սենու անունը կրող արձանիկը հայտնաբերվել էր մումիայի կողքին:
http://www.youtube.com/watch?v=pFEtxuC2rgc


3

14

950

Հուն 17

Հումորային Իրական դեպք

Քանի որ այսօր ապրիլի մեկն է և իր մեջ հումորի ու ծիծաղի խորհուրդ է պարունակում, ես որոշեցի մի հետաքրքիր, ինչ-որ տեղ նաև հումորային դեպք պատմել իմ կյանքից: 

 Մի օր ես և ընկերուհիս պարապմունքից հետո գնում էինք տուն: Հանկարծ ճանապարհին հանդիպեցինք մի խելագարի, որը ատրճանակը ձեռքին քայլում էր մեզանից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա և ինքն իրեն ինչ-որ բան էր խոսում: Մենք սարսափեցինք, հատկապես` ընկերուհիս: Խելագարը քայլում էր հանդարտ, դանդաղ: Մենք որոշեցինք արագացնել մեր քայլերը և երբ սկսեցինք արագ քայլել, նա նույնպես հետևեց մեր օրինակին: Ընկերուհիս արդեն գրեթե լաց էր լինում: Ես փորձեցի մի փոքր մոտենալ խելագարին: Մի քիչ հետ մնացի նրանից և ուշադիր զննեցի զենքը: Հանկարծ ընկերուհիս նկատեց, ու ես ծիծաղում եմ և հարցրեց պատճառը: Երբ ես նրան բացատրեցի, թե ինչն է ինձ այդքան ուրախացրել, նա նույնպես սկսեց ծիծաղել:
 Պարզվեց, որ ատրճանակը խաղալիք էր...

4

28

1098