Copy SMS

Հուն 15

Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...


 
Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Անհետանում են ժպիտներն ու արցունքները, կորչում են...Դու նմանվում ես թևերը կտրած թռչունի, ով կտուցով հուշեր է տանում... Տանում է մեծ դժվարությամբ, քանի որ տարիքի հետ շատանում են հուշերը... Շատանում են ցավն ու անտարբերությունը,վերքերն ու սպիները, մտերիմ մարդկանց թողած մոխիրը հոգումդ, և այդժամ միայն դու գրկում ես մենակությանդ, փարվում ես ու կարծում, թե ընկել ես անդունդը: Բայց ո՛չ, անդունդը քեզ չի ընդունելու իր գիրկը, այնպես որ ձգտի՛ր բարձրանալ կյանքի աստիճաններով` առանց մոռանալու ներքևում գտնվող ձեռքին, որին պետք է վերև
քաշես և նաև երկերեսանի մարդկանց, ում կյանքն արդեն պատժել է...

 Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...
 Ժամանակի հետ դու կորցնում ես մարդկանց և գտնում նոր ընկերներ: Բայց այդպես էլ չես կարողանում մոռանալ նրանց, ում հետ ժպտացել և արտասվել ես:
 Ժամանակի հետ կարողանում ես թողնել մարդկանց, որքան էլ ցավոտ լինի: Սովորում ես հետ չկանչել՝ չնայելով անգամ կարոտիդ:
 Բայց արի ու ժամանակի հետ մի՛ կորցրու մարդկությունդ: Մի՛ գլորիր քեզ անդունդը, մի՛ կործանիր աշխարհդ մեկի պատճառով, բայց և քրքրի՛ր ինքդ քեզ կարոտից...Դա էլ է քեզ համար...
    Ժամանակի հետ սլացիր վերև...

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 09

Մենք և մեր մազերը /սանրվածք

Գրեթե ամեն օր մենք առնչվում ենք այս խնդրին -ինչ սանրվածք անել? և հաճախ այն դառնում է մեր վատ տրամադրության պատճառը:

Ցանկանում եմ ձեզ ցույց տալ մի քանի ձև, որը գեղեցիկ է և շատ ժամանակ մեզանից չի խլի և դիմակներ մազերի համար 
14

55

5011

Հուն 13

Պայքար պզուկների դեմ


Գրեթե բոլորիս անհանգստացնում են պզուկները, նրանք անցանկալի են բոլորիս համար, նրանք փչացնում են մեր մաշկը և նյարթայնացնում մեզ և դրա համար առաջարկում եմ  ազատվել նրանցից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես ազատվել պզուկներից :
7

19

11734

Մայ 29

Բանջարեղենը և մաշկը


Պոմիդոր։ 
Մաքրում Է յուղոտ  մաշկը  և սնուցում չոր մաշկը։

Վարունգ։ 
Փափկացնում Է բորբոքված մաշկը, սպիտակեցնում, երիտասարդացնում։





Կարտոֆիլ։
 Խաշած վիճակում հանդիսանում Է լավ սնուցիչ։ Օգտակար Է հատկապես թուլացած մաշկի համար: Մաքրել կարտոֆիլը, տրորել, ավելացնել կաթ և տաք վիճակում դնել դեմքին։





Կաղամբ։ 
Թարմացնում և հարթեցնում Է մաշկը։ Բուժում Է ճաքճքած տեղերը։



Գազար։ 
Բուժում Է բորբոքված մաշկը, երիտասարդացնում Է այն։ Խորհուրդ Է տրվում ինչպես յուղոտ, այնպես Էլ չոր մաշկի Համար։ Սիստեմատիկ օգտագործման դեպքում գազարի հյութր մաշկը դարձնում Է հարթ և տալիս է նարնջի գույն։

Դիմակը պետք Է անել մաքուր դեմքին և պարանոցին։
Դիմակ չի կարելի անել աչքերի տակ և շրթունքներին։
Որպեսզի   դիմակի  ազդեցությունը   ուժեղ  լինի,   դեմքը պետք է  շատ հանգիստ լինի, մկանները թուլացած, նախընտրելի է հորիզոնական դիրքը։
Դիմակը  դեմքին  պետք Է թողնել 15—20 րոպե, որից հետո, պետք Է բամբակով հեռացնել և լվանալ գոլ ջրով։
Որոշ դեպքերում դիմակը լվանալուց հետո դեմքին յուղային շերտ Է մնում, մաքրել պետք չէ։
4

6

4002

Մայ 29

Երկար մազեր, մազերը երկարեցնող դիմակ 15 սմ 1 ամսում

Ողջույն բոլորին: Այսօր ցանկանում եմ Ձեզ ներկայացնել գեղեցիկ մազերի նկարներ, և առաջարկել մի բաղադրատոմս, որը կօգնի ձեզ երկարեցնել մազերը 15սմ 1 ամսում: Դիմակն առաջարկում է հայտնի      ամսագիրը: Անհրաժեշտ է 2 ճ.գ. չոր մանանեխի փոշի, 2 ճ.գ. տաք ջուր, 1 դեղնուց, 2 ճ.գ. ձիթապտղի յուղ, 2 թ. գ. շաքարավազ:  Մանանեխի փոշին լուծեք ջրի մեջ, ապա ավելացրեք մյուս բաղադրիչները:Քսեք մազարմատներին և փաթատեք տոպրակով և տաք գլղարկ դրեք: Դիմակը պահեք 15-60րոտե, կախված նրանից թե որքան ուժեղ է վառում մանանեխը:Մանանեխն ունի այրող հատկություն, բայց չի վնասի մազերը: Դրեք դիմակը ամսեկան 4 անգամ, շաբաթական 1 անգամ, և կհասնեք ցանկալի առդյունքի:

11

8

4854