Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 22

Գիտես...

 
Գիտես,էնքան դժվարա ամեն գիշեր պառկել քնելու ու մեռնել քեզ զանգելու ցանկությունից,համարդ հավաքել հազար անգամ,բայց դողալ վախից,ջնջել..հեռախոսը շպրտել մի տեղ,որ չտեսնեմ ու նորից չցանկանամ զանգել...Գիտես,դժվարա ապրելը ,երբ որ ուրախությունդ էլ լիարժեք չի,երբ որ ժպիտդ արդեն նկարածա,երբ որ արժեզրկվածա ամեն ինչ:
Ամեն օր,երբ լույսը բացվումա, ինձ թվումա, որ  ամեն ինչ մոռացել եմ,բայց գիշերները...  Իմ վերքերը սպիեր չեն դառանա..միշտ էլ վերքեր կմնան,որ մխկտամ,որ չկարողանամ մոռանալ,որ միշտ հիշեմ,որ եղել ես ու հիմա պիտի չլինես...Ես քեզնից հետո ատում եմ անգամ ինձ սիրողներին..ատում եմ բոլորի արտասանած արևս-ը,իմաստս-ը,պուճուրս-ը,որովհետև քո բառերն են ինձ պետք...դու ես պետք... Պետք ես օդի պես..Ինձ դժվարա կեղծել,թե իբր ամեն ինչ նորմալա,բայց խեղդվել ներսից...դու անհարգելի բացակա ես իմ կյանքում...դու հիվանդությունս ես...հիվանդություն, որը չի բուժվում..Ես անգամ այդ հիվանդության դեմ դեղեր խմել չեմ ուզում...Դու ես իմ դեղը...Դու հոսում ես իմ երակներով...Դու Ես եմ...
Օգս 29

Պատրանք

Հեռվում կարծես
Նշմարվում են ինձ`
Աչքեր կարոտած,
Աչքեր զարմացած:
Տեսնում եմ դեմքդ,
Տեսնում հայացքդ
Հառած ինձ վրա:
Ձեռքերս եմ պարզում
Գրկել՝ փարվե՛լ եմ ուզում
Կարոտս առնե՛լ եմ ուզում
Բայց դու չքանում
Թողնում ու լուռ հեռանու՜մ:
Գրկել՝ փարվել չե՜մ կարողանում,
Կարոտս առնել չե՜մ կարողանում,
Լուռ կարոտում եմ`
Կարոտն իմ սրտի
Խեղդել եմ ուզում
Եվ մոռանալ մոռանալ
Աչքերն կարոտած
Աչքեր՝ զարմացած:
Մոռանալ-մոռանալ
Չե՜մ կարողանում: