Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 08

վտանգավոր է առողջության համար

«Նախկինում համարվում էր, որ միայն սովորական շաքարավազն է վնասում առողջությանը»,- գրում է Raut-ը: Իսկ այժմ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա վերաբերում է բոլոր տեսակի քաղցրավենիքներին, ներառյալ՝ ֆրուկտոզային: Մարդիկ, ովքեր օրական ստանում են նորմայի 25 տոկոսից ավելի քաղցրի չափաբաժին, 2 անգամ քիչ են ունենում լավ խոլեստերինի ցածր մակարդակ:
 
Ըստ Սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայի՝ մարդը օրական քաղցրի չափաբաժին պետք է ստանա ոչ ավել, քան 5 տոկոս: Դրա համար նախ անհրաժեշտ է հրաժարվել ոչ ալկոհոլային խմիչքներից և հյութերից, ֆրուկտոզա պարունակող մթերքներից, համեմունքներից, եգիպտացորենի օշարակ պարունակող մթերքներից:
Հուն 04

Դու` իմ միակ ու հավատարիմ

Դու` իմ միակ ու հավատարիմ, դու` իմ սիրելու ու գեղեցիկ, դու` իմ հրաշք ու իմ արև...Կարոտում եմ...Անչափ... Չնայած այն հանգամանքին, որ մեր միջև արգելք կա, ես կարոտում եմ քեզ ու միշտ ձգտում դեպի քեզ, ձգտում քեզ հետ կապվել, խոսել, անցկացնել ազատ ժամանակս, զբոսնել...Ամեն ինչ ես ինձ համար ու ես քեզ համար նույնպես, պարզապես այսպես ստացվեց: Ես էլ ուժ չունեմ պայքարելու, էլ չեմ կարող դեմ կանգնել այն բազմահազար խոչընդոտներին, որոնք մեր առջև են: Վայր եմ դնում զենքերս` կարոտելով քեզ: Դու էլ գիտես, որ ինձ համար չափազանց դժվար է, որ ես չեմ կարողանում այս ցավն իմ մեջ խեղդել ու այս համառ կարոտն ինձ երբեք հանգիստ չի տա..Չես հավատա, բայց ես կարող եմ ժամերով նայել քո նկարին, հասկանալ, որ կողքիս չես, կարդալ քո գրած սիրային նամակները, կարդալ սիրո մասին հոդվածներ ու գրքեր ու լաց լինել: Լաց լինել կարոտից, հիշողություններից, այս բութ ցավից, այս տանջանքից... Ներիր ինձ, ես չեմ կարողանում պայքարել մեր սիրո համար, չեմ կարողանում քո կողքին լինելու իրավունքը խլել մյուսներից, ներիր, որ հանձնվում եմ... Չեմ կարողանում մոռանալ մեր ժամանակը, որ սլանում էր, երբ միասին էինք ու անգամ տանն ամեն անկյունում դրված, քո կողմից նվիրված նվերները հանգիստ չեն տալիս` քեզ հիշեցնելով: Ներիր, որ չեմ պայքարում, որ թույլ եմ, որ զգում եմ քո կարիքը` չկարողանալով կողքիդ լինել, ներիր, որ մենակ թողեցի քեզ... Երդվում եմ վառ պահել մեր սերը, սրտի ամուր լարերով կապված լինել ու մնալ քեզ հետ... Միայն մի բան գիտեմ` եթե մեզ վիճակված է միասին լինել, ուրեմն կլինենք, ուրեմն կգտնենք դեպի իրար հետդարձի ճանապարհը, հիմա միայն` կարոտում եմ...սիրում եմ...
8

4

1073