Copy SMS

Մայ 27

Նա կորցրեց ևս մեկ անգամ

                             Անին գեղեցիկ մի աղջնակ էր, ում հետ կյանքը դաժան խաղ էր խաղացել: Նա ընկել էր մանկատուն, քանի որ նրանց ընտանիքը ավտովթարի էր ենթարկվել: Նրա ծնողները ավտովթարից մահացել էին և բարեբախտաբար ողջ էին մնացել ինքը և իր քույրը, սակայն նրա քույրը անհետ կորել էր: Նա ապրում էր մի ընտանիքի հետ: Նրանք եկել էին մանկատուն երեխա որդեգրելու համար և տեսնելով մի անկյունում նստած Անիին` որդեգրել էին հենց նրան: Անին հասցրել էր նրանց ընդունել հարազատ ծնողների պես և սկսել էր նրանց շատ սիրել: Նա հասկանում էր, որ կարողանում է այդ դժբախտ դեպքը թողնել անցյալում և ապրել ապագայով: Անին այլևս այն տխրադեմ աղջնակը չէր, այլ դարձել էր ավելի աշխույժ և ուրախ: Սակայն անցյալը դեռևս իր գոյության մասին ակնարկում էր Անիին: Անին միայնակ էր տանը, երբ դռան զանգը տվեցին: Նա դուռը բացեց և տեսավ մի աղջկա: Պարզվեց, որ նա իր կորած քույրն է: Նրա քույրը եկել էր նրա հետևից: Անին տխուր էր, որ բաժանվում է իր ծնողներից, սակայն համաձայնվեց գնալ: Նա արդեն մի քանի օր էր, ինչ ապրում էր իր ծնողներից հեռու: Անին այնքան տխուր էր,քանի որ չէր կարողանում հեռու լինել նրանցից: Մի քանի օր անց նա հավաքեց իր իրերը և վերադարձավ: Անին եկավ իր սիրելի մոր մոտ, սակայն նրա մայրը չէր կարողացել առանց նրա ապրել և հիվանդացել էր: Անին իր մոր մոտ էր, նունիսկ մինչև նրա վերջին շունչը քաշելը: Նրա համար շատ ծանր էր: Նա կորցրեց ևս մեկ անգամ իրեն ամենահարազատ մարդուն և նորից մնաց այս կյանքում միայնակ:
4

8

842

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 21

Ընտանիք, ծնողներ և մենք

Ընտանիք, ծնողներ և մենք…Այս ամենը փոխկապակցված է մեզ համար, որովհետև մեզ համար այս աշխարհում կա ծնող, կա ընտանիք ու մենք` մեր սեփական անձով: Ինչպես ասում են, ամեն երեխա իր ընտանիքի ճիշտ պատկերն է:Իսկ ի՞նչ ենք ստանում մենք մեր ծնողներից և առհասարակ ընտանիքից: Մենք մեր ընտանիքում առաջին հերթին ձևավորվում ենք որպես մարդ, մարդ , ով որոշ պահպանողական կամ սովորական հարցերում նույն կարծիքը կունենա, մեր ընտանքի շնորհիվ ստանում ենք դաստիարակություն, վարվելաձև և մարդուն բոնորոշ այլ հատկանիշներ: Ընտանիքը մեզ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում, իսկ ծնողից այն կողմ աշխարհ չկա:Տարբեր ընտանիքներ տարբեր են, ինչպես ասում են, ընտանիքը նման է մի ներքին միջավայրի , որտեղ նրա կառուցվածքը իմանալու համար առնվազն պետք է այդ ընտանքի բնակիչներից լինել: Իսկ ծնողները…Ծնողները մեզ համար ու մեր ընտանիքի համար հանդիսանում են մի ամուր հիմք, մենք մեր կյանքն առանց նրաց չենք պատկերացնում:Մեր ծնողները մեր կյանքի ընթացքում մեզ տալիս են ամեն ինչ: Չխնայելով նույնիսկ իրենց առողջությունը` զոհ են գնում ամեն բանի, զիջում են կյանքում շատ բաներ, բայց մեզ , մեզ ոչնչից հետ չեն պահում:Մեր կողքին են լինում մեր ծնված պահից, ուղղակի անհնար է մոռանալ քո մոր ունեցած ամեն անքուն գիշերը ու այդ ամենից հետո անհնար է երախտագիտություն չունենալ դեպի ծնողը կամ հայրերը, ովքեր միշտ` ամեն դժվար պահին, մեր կողքին են լինում, մեզ համար ամեն դուռ են բացում , իսկ մի՞թե չարժե այսպիսի ծնողների առջև չխոնարհվել, արժե, ու այդ ամենը պետք է անել ամեն օր` հարգանքի նշան , սիրո նշան , երախտիքի նշան մեր ծնողներին:Մեր ծնողներն են մեզ տալիս ուսման մեզ աջակցում, մեզ իսկական ,հասուն ,կայացած , խելացի , հասարակությանը պիտանի մարդ դարձնում:Միշտ իմացեք, բոլոր ծնողները նույն բանն են ցանկանում , որ իրենց երեխան միշտ լինի ուրախ , առողջ, երջանիկ, իր նպատակին հասած, մարդ դարձած,բացառվում է այնպիսի ծնող, որ այս ամենը կհերքի… Իսկ մենք` այս ամեն ինչին արժանացողներս ,պետք է ուղղակի միշտ նրանց կողքին լինենք, նրաց առաջ գլուխ խոնարհենք ու ուղղակի ասենք .<<Սիրելի ծնոնղե՜ր, մենք ձեր ցանկացած մարդն ենք դարձել այսօր` հասուն ու կայացած, իսկ այս ամենը միայն ձեր շնորհիվ է, միայն ձեր, դուք մեր կյանքում միայն լավ բարեկամներ եղաք մեզ համար` մեզ համար կապեցիք կյանքի մեծ կամուրջներ ու այդ կամուրջների վրա մեզ մարդ դարձեցիք: Միայն մի բան կասենք. <<ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…. Շնորհակալ ենք, որ դուք կաք…>>
7

3

1164

Մայ 16

Ընկերներ...

                         Ընկերներ...Բառ, որն արտաբերելիս անկախ քեզանից ժպտում ես, ուղեղդ սկսում է պայծառանալ, սիրտդ` արագ բաբախել: Ընկերներն այն մարդիկ են, առանց որոնց կյանքն անիմաստ է: Կան մարդիկ ովքեր գրեթե համոզված են, որ իսկական ընկերներ չկան, պատճառն այն է, որ ընկերների հարցում նրանք սխալ ընտրություն են կատարել, դավաճանվել ու դրանով էլ ենթադրում են, որ նրանք ճիշտ են: Սակայն ոչ... Ընկերները մեր կյանքում հայտնվում են ակամայից, ուղղակի պետք չէ բոլորին վստահել չափից ավելի և պատմել քո հոգու խորքում թաքնված գաղտնիքները: Ընկերություն բառը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում: Ինձ համար ընկերությունը երևույթ է, որը հիմնված է փոխադարձ վստահության, սիրո և հարգանքի վրա:
3

3

1392