Copy SMS

Հուն 22

Ստում է թե ոչ? պարզել աչքերի օգնությամբ

Դարեր ի վեր աչքերը համարվել են մարդու հոգու հայելին: Հաճախ նայում ենք դիմացինի աչքերին հասկանալու անկեղծ է թե ոչ:  Ուզում եմ ներկայացնել մի քանի հայացքներ թե մարդն այդ ժամանակ ինչ է զգում.

Իսկապես, հոգեբանները գտնում են, որ աչքերը ավելի շատ բան են ասում, քան մարդու լեզուն: Իրականում մարդ տեսնում է ուղեղի միջոցով, և աչքերը շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացներին՝ գտնվելով շարժման մեջ և ընդունում են դիրք` կախված այն բանից, թե ուղեղի որ շրջանն է տվյալ պահին ակտիվ: Իմանալով այդ ամենը` կարելի է մշտապես տեղեկանալ այն մասին, թե ինչով է զբաղված այդ պահին ուղեղը, այդ թվում՝ ստո՞ւմ է մարդը, թե՞ ոչ:

6

52

2321

Հուն 22

Մամ..



Մայր... որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրը՝ մի կոչում  է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մոր մասին  կարելի է երկար խոսել: Բայց խոսելը չէ, որ կարևոր է:  Կարևորը նրան գնահատելն է, գնահատելը այն,  ինչ նա անում է: Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր չեն հարգում այն կնոջը, ով իրենց լույս աշխարհ է եկել: Չեմ հարգում նրանց, ովքեր  իրենց արարքներով  ստիպում են նրան տառապել: Նրանց մեջ ինչ-որ  անմարդկային  բան կա: Մայրը միշտ պետք է օրինակ լինի երեխայի համար: Իմ մայրը հենց այդպիսին է: Ես միշտ ձգտել եմ լինել նրա նման՝ ուժեղ,  հանգիստ, հավասարակշռված և խելացի: Ես կարծում եմ ՝ կյանքում ինձ  դեռ շատ պետք կգա այն,ինչ ներդրել է իմ մեջ մայրս: Եվ  ով էլ որ լինի  մայրը՝ գիտնական թե  հիվանդապահ, արտիստուհի թե  ջուլհակուլի, իրեն երջանիկ կզգա միայն այն դեպքում, եթե կարողանա ասել՝ ԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ:



Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 22

Մնա՜

Նանեն և Կարենը սովորում էին զուգահեռ դասարաններում:Նրանք մտերիմ էին: Սկզբում Նանեն Կարենին ընդունում էր որպես իր եղբայր: Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ Կարենի  զգացմունքներն ավելի խորն են: Կարենն ամեն օր  ավելի երկար էր ձգտում լիներ Նանեի կողքին: Մի օր Կարենը մոտեցավ Նանեին և ասաց.

-Նա՜ն, այսօր դասերից հետո կմնաս, քեզ հետ խոսելու բան ունեմ:
Հուն 21

Տխուր երգը բուժում է դժբախտ սերը

ԱՄՆ-ի գիտնականները  հետազոտել և պարզել են,որ, եթե  մարդը լսում է տխուր և լիլիկական երգեր, ապա դրանք օգնում  են համեմատաբար հեշտ տանել  սիրելի մարդու հետ բաժանումը:

Փորձը ցույց է տվել, որ այդ երգերն  ազդում են բաժանումից տառապող  սրտերի  վրա այնպես, ինչպես կօգներ ընկերոջ կարեկցանքն ու մխիթարանքը: Բացի դրանից, տխուր կոմպոզիցիաններն  ու մեղեդինները  հեշտությամբ ցրում են վատ ու բացասական  մտքերը, օգնում մեղմել  ցավը  և նպաստում են հոգու  վերքերի սպիացմանը, լավագույն  դեպքում՝ վերականգնմանը: Իսկ ահա երգիծական ֆիլմերի և ուրախ երգերի ունկդրումը  թեթևացնում է վիճակը կարճ՝ մի որոշ ժամանակով: Բժիշկների կողմից  ապացուցված է  նաև, որ երաժշտությունը դրականորեն է ազդում  արյունատար անոթների վրա: