Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 29

Պատրանք

Հեռվում կարծես
Նշմարվում են ինձ`
Աչքեր կարոտած,
Աչքեր զարմացած:
Տեսնում եմ դեմքդ,
Տեսնում հայացքդ
Հառած ինձ վրա:
Ձեռքերս եմ պարզում
Գրկել՝ փարվե՛լ եմ ուզում
Կարոտս առնե՛լ եմ ուզում
Բայց դու չքանում
Թողնում ու լուռ հեռանու՜մ:
Գրկել՝ փարվել չե՜մ կարողանում,
Կարոտս առնել չե՜մ կարողանում,
Լուռ կարոտում եմ`
Կարոտն իմ սրտի
Խեղդել եմ ուզում
Եվ մոռանալ մոռանալ
Աչքերն կարոտած
Աչքեր՝ զարմացած:
Մոռանալ-մոռանալ
Չե՜մ կարողանում:
Հուն 15

Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...


 
Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Անհետանում են ժպիտներն ու արցունքները, կորչում են...Դու նմանվում ես թևերը կտրած թռչունի, ով կտուցով հուշեր է տանում... Տանում է մեծ դժվարությամբ, քանի որ տարիքի հետ շատանում են հուշերը... Շատանում են ցավն ու անտարբերությունը,վերքերն ու սպիները, մտերիմ մարդկանց թողած մոխիրը հոգումդ, և այդժամ միայն դու գրկում ես մենակությանդ, փարվում ես ու կարծում, թե ընկել ես անդունդը: Բայց ո՛չ, անդունդը քեզ չի ընդունելու իր գիրկը, այնպես որ ձգտի՛ր բարձրանալ կյանքի աստիճաններով` առանց մոռանալու ներքևում գտնվող ձեռքին, որին պետք է վերև
քաշես և նաև երկերեսանի մարդկանց, ում կյանքն արդեն պատժել է...

 Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...
 Ժամանակի հետ դու կորցնում ես մարդկանց և գտնում նոր ընկերներ: Բայց այդպես էլ չես կարողանում մոռանալ նրանց, ում հետ ժպտացել և արտասվել ես:
 Ժամանակի հետ կարողանում ես թողնել մարդկանց, որքան էլ ցավոտ լինի: Սովորում ես հետ չկանչել՝ չնայելով անգամ կարոտիդ:
 Բայց արի ու ժամանակի հետ մի՛ կորցրու մարդկությունդ: Մի՛ գլորիր քեզ անդունդը, մի՛ կործանիր աշխարհդ մեկի պատճառով, բայց և քրքրի՛ր ինքդ քեզ կարոտից...Դա էլ է քեզ համար...
    Ժամանակի հետ սլացիր վերև...
Հուն 10

«Ես կվերադառնամ...»


Երկու բառ և ուրիշ ոչինչ, որ ստիպում են ապրել սպասման անվերջանալի պահերով: Ասաց և գնաց, իսկ դու, լուռ հետևելով նրա հեռացող քայլերին, նայում էիր ու առանց բառերի հետևում, թե ե՞րբ է նրա մարմինը կորչելու մշուշի մեջ ու այլևս չերևալու ասպարեզում: Անցնում է ժամանակը, բայց չեն երևում նրա՝ վերադարձ նախանշող քայլերը, բայց և այնպես դու շարունակում ես սպասել, չէ՞ որ նա ասել է