Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 15

Սիրո և ուրախության կղզի

Երազանքներ շատ ունեմ,բայց այս մեկը ամենատարօրինակն է:Երազանքս սա է.գտնել մի վայր,ուր ամեն ինչ կատարյալ է:Ուր կա սեր,ժպիտ,կան երջանիկ,անհոգ ու բարի դեմքեր:Ուր ամեն ոք ապրում է ուրախ:Չկա նախանձ,ոչ բարի ու ոչ էլ չար....
Չկան պանդխտությունից վերադարձող որդուն սպասող մայրեր:Չկան բանբասկոտ հարևաններ:Չկան սիրող սրտեր,որոնք սպասում են իրենց ասպետին:Չկան սիրուց  արտասվողներ:Չկան փլուզման ենթակա ընտանիքներ:Չկան անպատասխան հայացքներ:
Չկան.....
Սա է երազանքս`գտնել մի կղզի,որի անունն է<<Սեր և ուրախություն>>:
Հուն 15

Երազներով մի՛ տարվի , մեկ է չի՛ կատարվի...

Երազներով մի՛ տարվի, մեկ է չի՛ կատարվի...Շատ լսված, և գործածված խոսք, բայց ոչ բոլորն են հավատւմ այս խոսքերին: Եվ արդյոք կարելի է հավատալ այս խոսքերին, թե մտածել,  որ սա ւղղակի սնապաշտւթյւն է, եվ դրան հավատալը ւղղակի աբսւրդ է: Դժվար է եզրակացւթյւն անել, քանի որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածւմ տվյալ հարցի շւրջ:Սակայն լինւմ են դեպքեր, երբ դւ մտածւմ ես ինչ որ բանի մասին, որը քո կյանքւմ մեծ դեր է խաղւմ, և մտածւմ ես, որ հրաշք կլինի, որ քո տվյալ ւզածը կատարվի, բայց կատարվւմ է... Այո կատարվւմ է, եվ քեզ թվւմ է թե հրաշք տեղի ւնեցավ... Եվ միթե այդքանից հետո մենք պետք է կասկածենք հրաշք կատարվելւն, թեկւզ մի փոքրիկ, բայց անսահման երջանկւթյւն պարգևած հրաշքին: