Copy SMS

Հոկ 03

Շրջում եմ դարձյալ պուրակում այս հին

 Շրջում եմ  դարձյալ պուրակում այս հին,որ իր հետ բերում է անհամար խոհեր,հուշեր,մոռացված երազներ և իհարկե`հեգնական ժպիտ:Կրկին սիրտս տանջում է անանուն մի ցավ,մենավոր մի տրտմություն:Անհնար է անցնել այս պուրակն առանց զգացմունքների տարափի,սրտի ուժգին զարկերակի,անհանգիստ հայացքի:Պուրակի նստարաններն անխոս լսել են բազմաթիվ մարդկանց մտքի արգասիքները,սիրո առաջին պոռթկումները,երազներով տարված պատանիների հրճվանքները,միգուցե այս նստարաններից մեկի վրա՞ են ծնվել բանաստեղծի առաջին տողերը;Այս պուրակում չկան հիշողություններ առանց քեզ,և մեկ-մեկ մտածում եմ`ճիշտ էր Էլչին Սաֆարլին,երբ ասում էր.< Աշունը,դա պարտքերի ստուգման սեզոնն է>,բայց այս դեպքում դու ես ինձ պարտք:Անցել են օրեր,ժամեր,շաբաթներ ու նաև`տարիներ,բայց ես դեռ չեմ կարողացել մոռանալ իմ անցյալի  լուսավոր կետերը:

7

0

1869

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 11

Ծանոթացում իմ աշխարհի հետ

Ողջույն, ես Dreamer-ն եմ, առաջին հայացքից սովորական մի աղջիկ, դէ եթե չլինեին հաճախ կրկնվող այն կարծիքները, որ ես տարբերվում եմ մնացածից, ես էլ այդպես կմտածեի... Ինչևէ, կարծում եմ մենք բոլորս էլ յուրահատուկ անհատականնություններ ենք, տարբեր մեր մտածելակերպով, պահելաձևով, բնավորությամբ և իհարկե արտաքինով... Մենք բոլորս առանձնահատուկ ենք, ուղղակի դեռ ոչ բոլորիս է հաջողվել բացահայտել մեզ...

14

20

2514