Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 15

Սիրո և ուրախության կղզի

Երազանքներ շատ ունեմ,բայց այս մեկը ամենատարօրինակն է:Երազանքս սա է.գտնել մի վայր,ուր ամեն ինչ կատարյալ է:Ուր կա սեր,ժպիտ,կան երջանիկ,անհոգ ու բարի դեմքեր:Ուր ամեն ոք ապրում է ուրախ:Չկա նախանձ,ոչ բարի ու ոչ էլ չար....
Չկան պանդխտությունից վերադարձող որդուն սպասող մայրեր:Չկան բանբասկոտ հարևաններ:Չկան սիրող սրտեր,որոնք սպասում են իրենց ասպետին:Չկան սիրուց  արտասվողներ:Չկան փլուզման ենթակա ընտանիքներ:Չկան անպատասխան հայացքներ:
Չկան.....
Սա է երազանքս`գտնել մի կղզի,որի անունն է<<Սեր և ուրախություն>>: