Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 22

Մի՛ դադարեք երազել

Երբեմն լսում եմ, որ մարդիկ ասում են, թե երազանքները փուջ են: Սակայն ես վստահ եմ, որ դա նրանք չեն ասում, այլ նա, ով այդ մարդու գլխի մեջ է մտցրել այդ հիմար մտքերը: Այդպես կարող է մտածել միայն այն մարդը, ով երբեք չի գնահատել իր կյանքը, ով ունի չար ու քար հոգի: Հավատացե՛ք, ով չի երազում, ուրեմն ոչինչ չի հասկանում այս կյանքից:
Ամեն մարդ ունի իր երազանքները, բայց չի երազում դրանք իրագործելու մասին, այսինքն նա, ով ունի երազանքներ ու չի երազում, գողացել է ուրիշի երազանքները: Իսկ ձեզ չի՞ գերում ունենալ սեփական ուղեղ: Երա՜զ, երա՜զ...Դուք չե՞ք երազում ունենալ սեփական սենյակ կամ ինչու՞ ոչ, նաև տուն: Չե՞ք երազում լինել Փարիզում կամ Դիսնեյլենդում, չե՞ք երազում տեսնել այն աստղին, ում իրեք երկրպագում եք: Դե իհարկե, ուզում եք: Ես միշտ երբ պառկում եմ քնելու, պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի քրոջս երեխան, որ շուտով պիտի ծնվի, այսինքն ես էլի երազում եմ՝ երազում  եմ տեսնել նրան: Ես միշտ երազում եմ երգչուհի դառնալու մասին, և անցյալ տարի սեպտեմբերին ես ինչ-որ չափով իրագործեցի երազանքս՝ ընդունվեցի երգի խմբակ: 
Չնայած երազանքները բերում են նաև անցանկալի իրավիճակների, սակայն դրանք վատ երազանքներն են, կամ օրինակ նրանք, որ բոլորն են երազումմ, հետո դա կատարվում է ու նրանք փոշմանում են, որ երազել են դրա մասին:

Հուն 15

Երազներով մի՛ տարվի , մեկ է չի՛ կատարվի...

Երազներով մի՛ տարվի, մեկ է չի՛ կատարվի...Շատ լսված, և գործածված խոսք, բայց ոչ բոլորն են հավատւմ այս խոսքերին: Եվ արդյոք կարելի է հավատալ այս խոսքերին, թե մտածել,  որ սա ւղղակի սնապաշտւթյւն է, եվ դրան հավատալը ւղղակի աբսւրդ է: Դժվար է եզրակացւթյւն անել, քանի որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածւմ տվյալ հարցի շւրջ:Սակայն լինւմ են դեպքեր, երբ դւ մտածւմ ես ինչ որ բանի մասին, որը քո կյանքւմ մեծ դեր է խաղւմ, և մտածւմ ես, որ հրաշք կլինի, որ քո տվյալ ւզածը կատարվի, բայց կատարվւմ է... Այո կատարվւմ է, եվ քեզ թվւմ է թե հրաշք տեղի ւնեցավ... Եվ միթե այդքանից հետո մենք պետք է կասկածենք հրաշք կատարվելւն, թեկւզ մի փոքրիկ, բայց անսահման երջանկւթյւն պարգևած հրաշքին: