Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Սեպ 21

Կյանքը տողերում...

Բանաստեղծական կյանքը գերել է ինձ միշտ։ Կարդալով մեծ գրողների պոեզիաները ես հարցնում էի ինքս ինձ արդյոք ես ի վիճակի եմ գրել այնպիսի բանաստեղծական գործեր որոնցով կկարողանամ դառնալ հանրահայտ ամբողջ աշխարհում ու սկսեցի գրել։ Մանկական երազանքը ժամանակի ընթացքում հանգավ ինչպես այրվող նավը հսկայական օվկիանոսում, բայց ես շարունակում եմ գրել։ Մանկան երազանքը դարձավ սովորույթ ու կատարելագործվելու նպատակ, այնուհետև պարզապես հոբբի, ժամանակի խաղալիք։ Հիմա գրելը իմ կյանքի մի մասնիկն է։ Սերը, ընկերությունը դավաճանությունն ու ցավը, որքան հաճելի է երբ ներկայացնում ես նրանց տողերում, կարծես այդ կերպ ես ազատվում եմ նրանց ցավից։ Սակայն երբեմն նույնիսկ նրանք չեն բավարարում զգացմունքներս ամբողջովին վերարտադրելու համար։

5

0

1333

Մայ 25

Ես նրա վարորդն եմ

                                               Տղան զբոսնում էր իր ընկերուհու հետ և հենց այդ ժամանակ մի շքեղ մեքենա է գալիս... աղջիկը միանգամից բաց է թողում տղայի ձեռքն ու քայլում դեպի այդ մեքենան... տղան հարցնում է. _ ՍԻրելի'ս, ուր ես գնում??? _ Կներե'ս, բայց ես այս հարուստ տղայի հետ եմ գնում,_ պատասխանում է աղջիկը:Նա մոտենում է մեքենային ու նստում... տղան,որը ղեկին էր նստած մեքենայի,ասում է. _ Ներեցե'ք, բայց ես Ձեզ համար չկանգնեցրի մեքենան... այլ այն տղայի, ով Ձեզ հետ զբոսնում էր... ես նրա վարորդն եմ
7

1

1389