Copy SMS

Հուն 07

Նկար

Մեկս մեկիս հանդեպ մի թույլ չարություն ունենք արած...մի փոքր այրած ու սպի դարձրած տեղ ունենք թողած մարմնի ամենաթույլ հատվածներում: Բայց արի ու տես, որ իմ պարտությունը քոնից առավել էր, բայց հաղթանակս, որը գրեթե անհնար էր՝անտանելի Քեզ համար...
Ես հասկացա, ես ներեցի, ես աչքերս փակեցի ու նորից ու նորից հավատացի վերադարձիդ՝մտածելով, որ փոխվել ես, բայց ճիշտ են ասում, որ մարդիկ չեն փոխվում, նրանց քայլերն են փոխվում ու մեզ թվում է, թե ամեն ինչ առաջվանն է, բայց առաաջվանը լինել երբեք չի կարող մի բան, որ կորցրել է սկզբնական տեսքը: Ու դու էլ կորցրեցիր տեսքդ՝ ճմռթված թեկուզ գեղեցիկ ձեռագրով գրված թղթի պես: Ես նորից ու նորից անդադար ուղղում ու վերականգնում էի ամեն ինչ, բայց դու ջանասիրաբար ճմռթում էիր թղթերս, սարքում նավակներ կամ էլ գնդակներ կամ էլ ինքնաթիռներ և ինքնաբերաբար քշում քամու արագությամբ, գլորում անդունդից, թռցնում վերև...Ամեն դեպքում ամեն ինչ շատ արագ էր անցնում ու գնում ու ես չէի էլ գիտակցում, որ խեղդվում եմ...Ու անգամ այդ պահերին, եթե ինձ տաին երջանկություն նկարելու հնարավորություն, ես աշխարհի ողջ գույներով միայն քեզ համար կնկարեի...Կնկարեի առանց գիտակցելու, որ ջրաներկերը թաթախում եմ այն ջրի մեջ, որում առանց այն էլ խեղդվում եմ, դարձնելով այն կեղտոտ ու թունավոր: Կնկարեի քեզ համար անցավ ու հրաշք մի կյանք, որ չգիտակցեիր, չիմանաիր, թե ինչ է գերբնական հատկություններով օժտված լինելը:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞