Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 25

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես… Նման է կարծես նա մի թութակի, Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում. -Ես քեզ եմ ուզում… Նման է կարծես նա մի ջութակի, Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է Ազդում ու հուզում…
3

2

1304

Օգս 29

Կարոտած սիրտ

Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում
Հիշողություն՝ ուրիշ ոչի՜նչ
Կյանք, մնացյալ անմահություն
Ուրիշ ոչի՜նչ:
Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում,
Օրեր անցա՜ծ ու գնացա՜ծ
Կարոտ՝ կարոտած սիրտ,
Որ չի ուզում նա կարոտել,
Կարոտն է նա ուզում խեղդել:
Կարոտած սիրտ,որ հոգնել՝ ննջե՛լ է ուզում,
Կարոտած սիրտ ,որ սիրել՝ սիրվե՛լ է ուզում,
Կարոտած սի՛րտ, որ ծովում արցունքի՝ փրկվե՜լ է ուզում:
Չկա-չկա փրկություն,
Չկան ջե՜րմ-ջե՜րմ ձեռքեր
Կա մի կարոտած սիրտ՝
Որ խեղդվե՜լ է ուզում:
Օգս 28

Ա՜խ, ու՞ր է կորել`

Ա՜խ, ու՞ր է կորել`
Արևն իմ սրտի,
Արևն իմ հոգու,
Արևը` օրս ջերմացնող:
Ա՜խ, ու՞ր է կորել:
Մի՞թե նա ննջել ու մոռացել է`
Որ մի սիրտ ունի ջերմության կարիք