Copy SMS

Փետ 22

Ջեյն Էյր

Ջեյն Էյր
Մինչև հիմա տպավորված եմ.... Կարդացել էի անցյալ տարի մայրիկիս խորհրդատվությամբ: Կարդացի անգլերեն, քանի որ ինձ համար ավելի հաճելի է այդ լեզուն.. Ինչևէ.. Սրանք երկրորդական են..
Վերջացրի գիրքը երկու օրում.. Նայելուց մեկ վայրկյան անց միանգամից միացրի ամենանոր ֆիլմը ու սկսեցի նայել... չէի կտրվում ֆիլմից.. Միա Վասիկովսկան կատարում էր իր դերը հրաշալիորեն... Ֆիլմում փոփոխված էր ընդամենրը մի հատված, երբ պետք է նրանք երեխա ունենային ու Ռոսինանտը աղոտ պետք է տեսներ իրենց երեխային: Բայց այդպես չեղավ, Ջեյն Էյրը ուղղակի վերադարձավ Ռոսինանտի մոտ հասկանալով, որ սիրում է իրեն..
Չգիտեմ, շատերի համար ուղղակի հիմար պատմություն է, շատերի համար ուղղակի դրամա իսկ շատերի համար հիասքանչ գիրք... Բայց ես չեմ գտնում բառեր, որ արտահայտեմ տպավորություններս ու զգացմունքներս.. 
Ով չի կարդացել, թող կարդա.. Անպայման..
 ԵՍ ԽՈՍՔԵՐ ՉՈՒՆԵՄ:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞