Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 14

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Եթե դեռ չեք կարդացել այս նամակը, ապա խորհուրդ կտամ կարդալ, քանի որ այնտեղ գրված են շատ հուզիչ և ճշմարիտ խոսքեր:Դրանք ստիպեցին ինձ կարդալ այս տողեր բազմիցս անգամ, և ամեն անգամ ավելի խոր հույզերով էր լցվում սիրտս... Ամեն անգամ ես փշաքաղվում էի մարդկաոյին հոգու խորությունից, և ամեն անգամ նրա ժպիտի տակ տեսնում էի վաղեմի թախիծ... Իմ խոսքերը անիմաստ կհնչեն բացատրելու համար թե ինչ հրաշքներ են թաքնված այս տողերում... Համոզված եմ, որ դրանք ձեզ շատ բան կտան...
.
Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռայիմ գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

11

12

2451

Փետ 26

Ամենախոշոր թիթեռներից

Գիտնականները հայտնաբերել արևելյան Հիմալայներում աշխարհի խոշորագույն թիթեռներից, անհավանական այս թիթեռի տևիկների չափսերը հասնում են  25 սանտիմետրի: Այս անսովոր տեսակը ապրում են նաև  Հնդկաստանի հյուսիս - արեւելքում և կոչվում է Attacus:Իսկ այս թիթեռների թևերը ըստ փորձագետների կարող է հասնել 30 սանտիմետր. Մասնագետները հայտնաբերել են, որ չնայած իրենց հսկայական չափի ու պայծառությանը, թունավոր թվացող այս թիթեռները  միանգամայն անվտանգ են, ընդ որում, ամենամեծ թիթեռներ թռչում են շատ վատ  եւ ապրում են առավելագույնը երկու շաբաթ:

Հոկ 02

Մերկ մարմիններից պատկերված ծաղիկներ և թիթեռնիկներ

Լուսանկարիչ Սեսիլիա Վեբբերը իր լուսանկարներում հրաշքներ է գործում:Նա ցուցադրում է մարդկային մարմինները այլ տեսանկյունից և նրանցից կազմում է բազմազան կոմպոզիցիաներ:Երբ նայեք այս նկարները, միանգամից չեք հասկանա,որ այս ծաղիկներն ու թիթեռները իրական չեն:Հեղինակը վերցրել է որպես հիմք հարյուրավոր մարդկային մերկ մարմիններ և վարպետորեն կազմել պատկերներ:Ի միջիայլոց յուրաքաչյուր կոմպոզիցիա կազմելու համար պահանջվել է ավելի քան երկու ամիս ժամանակ:

10

8

3773

Հուն 11

Թիթեռ փողկապները կրկին նորաձև են

Ինչպես և անցյալ  սեզոնին թիթեռ փողկապները այս անգամ ևս մնում են ամենավառ տենդեցներից մեկը: Տարբեր ձևերի և գույների, դուք կարող եք ընտրել և կրել այն ամեն ինչի հետ` թե՛ գործնական հագուստի, թե՛ ամենօրյա ոճի հագուստի հետ:
 Տենդեցներից հետ չմնալով` ուկրաինական Churchill ընկերությունը ներկայացրեց այսպիսի փողկապների մի ամբողջական տեսականի: