Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 29

Չկան երազանքներ,կան միայն նպատակներ

Ժպիտը միշտ շուրթերին,աչքերն իրեն հատուկ բարի արտահայտությամբ,լուսնի պես հզոր պատանի էր նա, ում համար չկային երազանքներ,կային միայն նպատակներ: Բայց հիմա դարձել է մի մոմ,որը վառվում է դանդաղ,բայց չի մարի երբեք:18 տարի...հերթը հասավ պարտքը տալու հայրենիքին:Ընդամենը 15 օր ու անհետ կորչեցին բոլոր նպատակները,կյանքը կանգ առավ:Իսկ ինչ մնաց? միայն հուշեր ու նրա փայլող աչքերի,գեղեցիկ ժպիտի վառ պատկերը,որը կուղեկցի ամբողջ կյանքումս:Երանի կարողանայ ժամանակը ետ տալ ու քեզ նորից տեսնել,ես կասեյ այն ամենը ինչը էլ երբեք չեմ կարող ասել...ԻՄ ԶԻՆՎՈՐ  


  

5

0

907

Նոյ 05

Թվում էր

Թվում էր սովորական ծանոթության նման է լինելու իմ և քո ծանոթությունը : Այո , ‘’թվում’’ էր , դա զգացի հենց այն պահին, երբ երկար ժամանակ անց տեսա նկարդ , որից հետո սիրտս սկսեց սովորականից արագ բաբախել:Աննկարագրելի զգացում էր …. Անմեղ աչքերով մի աղջիկ , որ մտավ սիրտս հենց իր անմեղ աչքերով ու նրբիկ հայացքով…Ամեն անգամ ինձ քո լինելության մասին հիշեցնելով ստիպեցիր , որ անտարբեր չմնամ , որ գերին դառնամ աչքերիդ … Նոր սեր էր կարծես ծնվում սրտումս:Օրեցօր ուղղակի ծանոթությունը վերածվում էր սիրահարվածության , ինչքան էլ փորձեի համոզել ինքս ինձ , որ չկա ոչ մի զգացմունք քո հանդեպ ` զուր էր … Աչքերդ,հայացքդ ստիպում էին ինձ անվերջ մնալ քո սիրո ծուղակում , որից դուրս գալ էլ չէի փորձում … Քո անընդհատ հիշեցումները հենց քո մասին տանում էին միայն քեզ սիրելու ճանապարհով : Բայց դրան հակառակ խոսքերդ, ակնարկներդ , որ մոռանամ քեզ , որ մեզ խանգարող հանգամանքները շատ են , թվում էր , որ կոչնչացնի զգացածս , բայց ավելի էր սերս ավելացնում : Անկեղծ , նվիրական ու մաքուր սեր էի զգում քո հանդեպ , բայց … Երևի հիշում ես , չես մոռացել մեր ջերմ զրույցները , որ հիմա էլ , թե հիշում եմ ժպիտ է հայտնվում դեմքիս … Երբեք չեմ մոռանա , որ ինձ ‘’ պապիկ ‘’ էիր անվանում , իսկ դու իմ հուշերում մնալու ես , որպես իմ ‘’դմբո ‘’ : Գիտեմ , որ ուրախանում էիր, երբ քեզ ‘’ դմբո ‘’ էի անվանում … Այո’ , փորձել եմ ամեն ինչ անել , որ չտխրես ու քեզ ոչ մի վայրկյան տխուր չտեսնեմ , սակայն գուցե չի հաջողվել ինձ մոտ …. Գուցե չեմ եղել այն , ինչ դու էիր փնտրում , ինչ դու էիր երազում … Չես դադարում մտքումս լինել , հիշում եմ ամեն պահ … Հիմա որոշել եմ ուժեղ լինել , ու այս ` հրաժեշտի նամակով էլ փորձում եմ անդարձ թողնել քեզ իմ անցյալում … Չմոռանաս , որ դու չես ցանկացել , որ ներկադ լինեմ , ոչ էլ ապագադ … Գուցե այսպես էր որոշված , գուցե պետք է ուղղակի սիրեի քեզ ու չլինեի կողքիդ… գուցե … Ես թողնում եմ քեզ , բայց ամբողջ սրտով ուզում եմ , որ երջանիկ լինես , թող որ ոչ ինձ հետ …
Հուն 15

Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...


 
Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Անհետանում են ժպիտներն ու արցունքները, կորչում են...Դու նմանվում ես թևերը կտրած թռչունի, ով կտուցով հուշեր է տանում... Տանում է մեծ դժվարությամբ, քանի որ տարիքի հետ շատանում են հուշերը... Շատանում են ցավն ու անտարբերությունը,վերքերն ու սպիները, մտերիմ մարդկանց թողած մոխիրը հոգումդ, և այդժամ միայն դու գրկում ես մենակությանդ, փարվում ես ու կարծում, թե ընկել ես անդունդը: Բայց ո՛չ, անդունդը քեզ չի ընդունելու իր գիրկը, այնպես որ ձգտի՛ր բարձրանալ կյանքի աստիճաններով` առանց մոռանալու ներքևում գտնվող ձեռքին, որին պետք է վերև
քաշես և նաև երկերեսանի մարդկանց, ում կյանքն արդեն պատժել է...

 Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...
 Ժամանակի հետ դու կորցնում ես մարդկանց և գտնում նոր ընկերներ: Բայց այդպես էլ չես կարողանում մոռանալ նրանց, ում հետ ժպտացել և արտասվել ես:
 Ժամանակի հետ կարողանում ես թողնել մարդկանց, որքան էլ ցավոտ լինի: Սովորում ես հետ չկանչել՝ չնայելով անգամ կարոտիդ:
 Բայց արի ու ժամանակի հետ մի՛ կորցրու մարդկությունդ: Մի՛ գլորիր քեզ անդունդը, մի՛ կործանիր աշխարհդ մեկի պատճառով, բայց և քրքրի՛ր ինքդ քեզ կարոտից...Դա էլ է քեզ համար...
    Ժամանակի հետ սլացիր վերև...
Ապր 21

Երբ կողքիս չես

Երբ կողքիս չես, այս աշխարհում
Ամեն բան ինձ խորթ է թվում,
Միապաղաղ, պաղ, անտարբեր…
Երբ չես ժպտում, աչքերիս մեջ 
Լուռ նայելով, և անդադար հմայելով,
Աշխարհն աչքիս դատարկվում է, անէանում… 
Հուն 31

Կյանքն անակնկալներ է մատուցում...


Յուրաքանչյուր  մարդ  էլ  մի  օր  վերելք  է  ապրում  գնում է  առաջ , և  քեզ անակնկալներ  է մատուցում ... Իսկ  մի օր  կարող է  կորցնել  իր հաջողությունները , վերադառնալ  նորից այնտեղ  որտեղ  կանգնած  էր... Կյանքն այնքան  փոփոխական է ,   որ  չես  էլ  հասցնում  ապրել  այն  կյանքով որը  ունես ... Բայց  եթե  դու  ունես մի փոքր  հավատ կյանքի նկատմամբ  կարող ես  գտնել  փոքրիկ  երջանկություն  ամենի  մեջ ... Կարող ես  երջանկանալ  թեկուզ  նայելով  սիրելիիտ աչքերի  մեջ , լսել  քո  սիրած  երաժշտությունը , զբաղվել  նրանով  այն  ինչ  քեզ  հաճելի  է ,  լինել  այն մարդկանց  կողքին  ում սիրում ես , իմանալ  որ  կան այնպիսիները  ովքեր  քեզ  սիրում են ...և այդ  դեպքում  էլ  դու  կդառնաս  ամենաերջանիկ  մարդը... իսկ  նա  ով  չի  պատասխանել  քո  սիրուն , կարող  է  մի  օր  զղչալ ու սիրել  այնպես  ինչպես երբեք  չէր սիրի ....