Copy SMS

Օգս 12

Ներիր ինձ

Գալիս է պահ, որ քեզ միայնակ ես զգում: Հասկանում ես, որ ոչ մեկի պետք չես, ոչ մեկ քեզ չի սիրում: Շատ տխուր ես լինում: Շատերը հարցնում են տխրելուդ պատճառը, ասում են, որ կփորձեն մտնել քո դրության մեջ: Սակայն որքան էլ փորձեն մտնեն քո դրության մեջ, որքան էլ փորձեն քեզ հասկանալ ու օգնել, մեկ է մինչև նրանք այդ ամենը չզգան, չեն կարող քեզ հասկանալ: Շատ հեշտ է ուրիշին քննադատել, իսկ երբ սկսում են ուրիշները իրենց քննադատել, չեն ընդունում: Մարդ, ով ուրիշի վիճակում երբևէ չի եղել, չի կարող նրան հասկանալ: Նրան սկսում եք քննադատել, ծաղրել, սակայն երբ ընկնում եք նույն նրա դրության մեջ, նոր եք հասկանում ի՞նչ էր նա զգում, ինչու՞ էր այդպիսի վիճակում, ինչքա՞ն վատ էր նա, սակայն նրան օգնող չկար: 


Ասում են` ում շատ ես սիրում, նրա հետ հաճախ ես կռվում: Այո, մենք կռվում էինք անգամ մանրուքներից, բայց գժվում էինք միմյանց համար: Այդ րոպեին ասում էի. -Երբ ես գնալու բանակ` էլ չկռվենք: - Կգնամ, կկարոտես ու նոր կխոսաս: - Հա, հա, գի'ժս, կկարոտեմ, նամակներ կգրեմ: Ու այսպես ամեն օր: Սկսվեց աշնանային զորակոչը: Մենք հանդիպեցինք: Հաջորդ առավոտյան քեզ տանում էին: Երկուսս էլ լուռ էինք:Քայլում էինք դեղին հագած փողոցով:Համաձայն եմ, չկա ավելի գեղեցիկ զրույց, քան 2 սիրահարների լռությունն է: Առաջինը ես խախտեցի լռությունը: -Ես այս կյանքում հասկացա մի բան, երբ հարազատ մարդը կողքիդ է լինում չես հասկանում նրա քաղցրությունը, քո սիրո չափը նրա հանդեպ, իսկ երբ հասնում է պահը բաժանման հասկանում ես թե ինչ չափով ես սիրել, նույնիսկ երբ լսում ես որ իր կյանքը վատ ապրած մարդն է մահացել նորից խղճում ես, ցավում կորստի համար: Նույնը և սերն է, եթե կորցրեցիր էլ չես գտնի նմանին ում սիրել ես, միշտ վախ ունեցեք կորցնելուց, թե չէ ուշ է լինելու զղջալու համար: Ամենամեծ խորհուրդս իմ կողմից<<երբեք առանց մտածելու հետևանքների մասին մի գործեք անմտածված սխալներ>>,,,,Մտածեք խոսելուց առաջ:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 10

Կեղծ բաներ չեմ սիրում, դասատուիս չթողեցի, որ ինձ պաչի

Կենսաբի Մանուկյանի հետ մեր ջրերն էն գլխից տենց էլ մի առվով չգնացին: Վատ մասնագետ չէր, բայց ես չհարմարվեցի հետը: Սիրում էի այդ առարկան ու տանն էլ սովորում էի: Բայց որ դաս էր հարցնում` մեռնելու աստիճան չէի ուզում,բայց ստիպված էի լինում, որ հանկարծ մամային դպրոց չկանչեր:
Սպիտակ մաշկով, 50-ին մոտ կին էր, բայց իրեն նենց էր պահում, ոնց որ մի 90 տարեկան փնթփնթան պառավ լիներ: Մանուկյանին տանել չէի կարողանում: Էնքան չաղ էր, էնքան չաղ, որ վիզը չէր երևում. ոնց որ մարմնի վրա միայն գլուխ լիներ, մազերն էլ` տղամարդի նման խուզած:  Որ դպրոցով մեկ քայլում էր, հատակը դխդխկում էր:
Ով ինչ աներ-չաներ ես էի մեղավոր: Ճիշտ է` ես էլ նենց սուսիկ- փուսիկներից չէի, բայց այդ կարգի վատը չէի, ոնց որ ինքն էր ինձ ներկայացնում:
Ինձ իր աչքից քցել էր էն ժամանակվանից, երբ մի օր խնդրեց որ իր դասղեկ դասարանի համար պլակատ սարքեմ: Ես նկարելուց լավ էի ու մի օր եկավ մտավ մեր դասարան ու ասաց, որ իր դասղեկ դասարանի համար պիտի պլակատ սարքեմ: Ասելու ձևը ինձ դուր չեկավ` ոնց որ հրամայեր ու ոնց որ թե` ես պարտական էի իրեն: Ես ասացի, որ չեմ կարող սարքել. շատ էլ պետքս էր, որ աչքին բարձրանալու համար չարչարվեի: Ու ես էլ այն աշակերտներից չէի, որ դասատուների աչքին բարձրանալու համար ինձ կոտորեի` մի քանի սուտի գերազանցիկների նման:
Միշտ սիրուն էի հագնվում ու ամեն անգամ, երբ մտնում էր դասարան` մի անուն ուզում էր կպցներ: Ցխվում էր դրանից, որ լավ եմ հագնվում: Լավ եմ անում. ինչի չպետք է հագնվեմ որ՞: Մի անգամ էլ ծնողական պիտի լիներ, թարսի պես էլ դասղեկս որ եկավ օրն ու ժամը ասելու` կենսաբի ժամ էր, ու Մանուկյանն էլ պահը բաց չթողեց. օրը նշեց, որ գա մի լավ բողոքվի. իրեն էլ տենց առիթ էր պետք: