Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Օգս 21

Կեդերիս փոշին

Բարեւ. անգործությունը , անքնությունը ,մութ սենյակը եւ ֆեյսբուքում հին նամակներ կարթալը ինդզ բերեց այստեղ,մի կայք որը հաճախ էի այցեում 12-13 թվականներին: Հանկարծ գրելու խիստ ցանկություն արթնացավ սրտումս հմմմ. մի քանի րոպե պարկած մտածելուց հետո հիշեցի copypaste-ը որտեղ ոչինչ երբեք չեի գրառում ուղղագրության բացակայության պատճառով.եւ ահա ես այստեղ եմ...   գիշեր է ու գիտեք ինչ, սա հենց այն ժամանակն է երբ ամենից շատ ես նկատում միայնակւթյունտ, ակամաիս դառնում ես մի մտածկոտ ծերունի:Մտածում եմ ու վառվում ցանկանում եմ կիսվել մի բանով որը երբեք ոչ ոք իմ շուրթերից չի լսել.խնթիրներ... զարմանալի չէ որ դեռեւվս ոչ ոք չի լսել իմ խնթիրները չէ որ դրանք գոյություն չունեն կամ էլ ում են հետաքրքիք? ինչեւէ ես ձեզ բացարձակ չգիտեմ եւ վստահում եմ, պատրաստ եք սուզվել իմ խնդիրների մեջ? գնացինք...ամեն ինչ սկսվեց 2014 թվականի ամռանը, կեսգիշեր էր ֆիլմ էի դիտում ու միաժամանակ մտածում թե որքան տխուր է անցնում իմ ամառը,ու կատարվեց հրաշք. քեռիս էր զանգահարել ու պատմում էր, որ եղբայրս վաղը պետք է գնա հանգստանալու իր ընկերոջ հետ սակայն ընկերոը հիվանդ է ու ազատ 1 տեղ կա
, ավելացրեց որ հետաքրքիր մարդիք են լինելու ու որ հանգիստը կտեւի 11 օր: Ինչպես եւ այսոր գիշերս անքուն անցավ,ողջ գիշեր պատրաստվում էի ու երբ արթեն ամեն ինչ պատրաստ էր սկսեցի անհանգստանալ ու համոզված էի որ օրերս այնտեղ մենակ են անցնելու,որ ինչպես միշտ ավելնորդ եմ ինձ զգալու: Բացվեց առավոտը, մենք բավականին շուտ հասանք նշանակետին ու հենց այտտեղ ես հասկացա որ մի անբողջ զորք է գալիս մեր հետ.եւ իհարկե ես ավելի շփոթվեցի չէ որ ես անքամ չգիտեի թե ուր ենք գնում...իմ միակ հույսը իմ ականջակալերն էին:Ուր գնացինք մենք? բուժական.հենց այնտեղ պարզվեց որ ես ճամբարում եմ...երբ առաչին անքամ էի ճամբարում նոխկանք էի ապրում ու խոստացել էի ինքս ինձ որ ել երբեք ճամբար չեմ գնա:Ի զարմանս ինձ այնտեր ուղղակի չտեսնված լավ էր, իրենց հետ ես առաջին անքամ իմ 16 տարվա ընթացքում զգացի վստահ ու վստահեցի նրանց,կարծես ընտանիք լինեինք ես սիրում էի նրանց ու նրանք ել բոլորին.օրերը չքնաղ էին անցնում,բայ մի օր թիմային խաղերի ժամա
նակ ես նկատեցի նրան. գիտեմ հիմա մտածում եք սեր? ոչ. ես նկատեցի նրան որովհետեւ բոլորը նրա անունն էին տալիս, նա մեր հակառակորդ թիմից էր:Մենք ֆրիզբի էինք խաղում ու ես ուղղկի ուզում էի հաղթել բայց նա լավ էր խաղում դե իհարկե դժվար էր ինձնից վատ խաղալ ես առաչին անգամ էի խաղում:նրանց թիմը հաղթեց եւ ես հավերժ հիշեցի իմ թշնամու անունը.ճաշարանում ես մոտիկից տեսա այտ դեմքը երբ հասկացա որ ինձնից բացի մի ուրիշ խենթ ել կա:
 
Խոստանում եմ բոլոր անծանոթներին,որ կշարունակեմ թեման որի պատճառով խելագառվում եմ, 2 տարի շարունակ մտատանջ լինում,լաց լինեւմ,ու որի պատճառով դուք ինձ խենթ կհամարեք, եւ որ ամենակարեւորն է կհասկանաք թէ որն է կեդերիս խորիմաստ փոշու պատճառը.
Սիրով ձեր անծանոթ ու անշունչ
ԿԵԴԵՐԻ
ՓՈՇԻ
 
Մայ 31

Բոլորի պես`օտար ...

Հետաքրքիր է...,բայց դու քո ամեն սանտիմետրով նույնն էիր մնացել, նույնն էր ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ այնքան տարբեր: Դա դու չէիր, քանի որ դու իմ հետ չէիր և իմ պատկերացրած "Դու"-ն տարբեր էր տեսածիցս: Թվում է, թե հայացքդ նույնն էր, բայց ինչպես կարող է նույնը մնալ մի բան, ինչի վրա նստել է տարիների անխնա փոշին: Քո աչքերի մեջ առաջվա պայծառությունը էլ չկար, առաջվա խանդավառությամբ էլ չէիր ապրում...երևի թե...չեմ կարողանում մտքումս վերլուծել ամեն ինչ, ու ամեն ինչ կասկածելի է թվում մտածածիս մեջ: Ես անգամ կասկածում եմ, որ դա դու էիր:Կասկածում եմ, որովհետև տարիների մղձավանջը ինձ հանգիստ չի տվել և թվացել է, թե եկել ես այսօրվա պես, բայց խաբկանք է եղել: Թվում էր, թե այս օրն էլ է նույն խաբկանքներից, բայց միայն թե իմ կառուցած խաբկանքն է սա: 
Ինչպե՞ս են լինում կյանքում պատահականություններ կամ էլ ինչու՞ են կոչում այդ ամենը ճակատագիր: Հիմար բառեր,որոնք ընդամենը քողարկված կերպով բացատրում են իրավիճակը, բայց այնուամենայնիվ չկա պատահանություն, չկա ճակատագիր, կա ընտրություն որից հրաժարվելը կյանքի ընթացքում անհնարին է դառնում ու մենք խաբում ենք մեզ ճակատագրով, պատահականությամբ, բայց իրականում մենք ենք այդպես ուզում, որ լինի ու էն ինչին երկար ու ի սրտե ենք սպասում, ապա դադարում ենք սպասել, անպայման կատարվում է անսպասելի ու սխալ պահի: Ա՜խ, եթե այդ ամենը լիներ տարիներ առաջ...ասում ենք ու թերթում կյանքի այդ դրվագն առաջ, ինչքան էլ, որ դուր է գալիս բովանդակությունը, բայց վերջացած էջի վրա ինչ էլ գրես՝խզբզանք է: Ու ես էլ իմ պես, կոկիկ սովորությանս համաձայն չցանկացա խզբզել մեր իրականը ու այդ հանդիպումը բոլորի պես պատահականության վերագրեցի: Հիշեցնում եմ՝ԲՈԼՈՐԻ ՊԵՍ: Բյաց ես ատել եմ ապրել բոլորի պես ու այդ պահին ես ապրեցի մի խաբկանք, բոլորի նման ու կոչեցի մեր հանդիպումը պատահական ճակատագիր, բայց ԻՄ ՊԵՍ, ես գիտեմ, գիտեմ, գիտեմ, որ դա ամենևին կոչածս չէ:
Ինչքա՜ն անծանոթ էինք, ինչքա՜ն օտար, ինչքա՜ն այլազգի, ինչքա՜ն հյուսիս ու հարավ, ինչքա՜ն հակառակ ու շրջված մեկ մեկու: Այն էր, ինչ մի օր պիտի լիներ...Դու մեծացած, կյանքդ կառուցած, իսկ ես դեռ փոքր, բայց վերևում ցրված ամպերի պես հարազատ կապույտ երկնքին: Ինձ հարազատ էր քո օտարությունը ու ինձ օտար էիր դու: Օտար էիր, քանի որ իմ պատկերացրած կյանքը Մերը չդարձավ: Դու ուրիշին սեր խոստացար, ուրիշի հետ կյանքդ կապեցիր կամա թե ակամա, ուրիշին...ամեն ինչ ուրիշին: Ու հիմա  քո ողջ պատկերով կանգնած ես դեմս, նայում ես շշմած հայացքով ու չես ճանաչում ու եթե ձեռքիս սև ներկ լիներ, ես կլցնեի շուրջս այդ գույնով, կլցնեի, կողողեի ամենը ու կկորչեիր դու, բայց ամեն ինչ գունավոր էր ու այս անգամ, այսքան ժամանակ անց, այստեղ, հենց հիմա, այս պահին, այս վայրկյանին արտասանեցիր անունս...օտարի մեկը, չհարազատ: Կանգ առավ ամեն ինչ այդ մի քանի տառից: Ու այդտեղ ես սկսեցի իսկապես ապրել, շնչել, հասկանալ կյանքը, սառածը հետ եկավ...Գրկեցի քեզ...ու այդ երազը տևեց մի քանի վայրկյան, ապա ուղղակի արթնացա գնացքի չքչքոցից: Կանգ առավ գնացքս հաջորդ կայարանս անհայտ էր, բայց ինչ-որ վախ կար...
Բացվեց...դուռը... ներս մտար ու երազս մնաց երազ, իսկ իրականությունը խաչվեց տեսածիս հետ ու լսեցի  անուն.."ս"...,բայց ես իմ անունին էի սպասում: Ներս մտավ Նա...ու...դու օտարի մեկը: