Ինչ եք ցանկանում գնել այսօր՞
Հուն 15
Հայ աստղերի 10 ամենաօրինակելի ընտանիքները. լուսանկարներ
Ընտանիքը հասարակության գլխավոր բջիջն է ու որքան ամուր ու բարոյական հիմքերի վրա է ստեղծվում այդ բջիջը, այնքան հուսալի ու անվտանգ է տվյալ հասարակության ապագան: Այս տեսանկյունից ընտանիքի դերը մեր ազգի համար ունի ոչ միայն կարևոր, այլ նաև բախտորոշ դերակատրություն: Սեր, փոխըմբռնում, փոխզիջում ու հարգանք՝ ահա այն կարևոր բաղադրիչները, որոնք հանդիսանում են ամուր ու կայուն, երջանիկ ու առողջ ընտանիքի գրավականը: Հայկական շոու-բիզնեսում ևս շատ են գեղեցիկ ու երջանիկ ընտանիքները: Այսօր մենք կանդրադառնանք մեր աստղերի ամենահամակրելի, ամենաներդաշնակ, ու ինչու չէ, նաև օրինակելի այն 10 ընտանիքներին, որոնց նայելիս միանգամից պարզ է դառնում՝ այս ընտանիքում հայրը տան գլուխն է, մայրը՝ հոգին, իսկ երեխաները՝ սիրո ու երջանկության անսպառ աղբյուրը.
Դեկ 13
Ռուս լուսանկարիչը բացահայտել է ձյան փաթիլների յուրատեսակ գեղեցկությունը
Ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը տարբերվում է իր ստեղծարար մտքով. նա ձյան փաթիլների անհավանական գեղեցիկ լուսանկարներ է պատկերում տնայնագործ սարքավորման միջոցով:Հետաքրքրական է, որ 1885-ից ի վեր փորձեր են արվում ձյան երկու միանման փաթիլներ գտնելու ուղղությամբ՝ դրանք լուսանկարելով մանրադիտակի միջոցով: Հետազոտափորձարարական աշխատանքներն ավարտվել են մեկ դար անց՝ 1998-ին, երբ երկու միանման սնամեջ փաթիլներ են հայտնաբերվել ԱՄՆ-ի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կետրոնի կողմից:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ լուսանկարիչն իր ձեռքով լուսանկարչական սարք է ստեղծել՝ վերացնելով տեսախցիկների և տեսապակու կարիքը, որոնք հազարավոր դոլարներ արժեն: Այս ամենից հետո դժվար է հավատալ, որ Ալեքսեյը պարզապես՝ սիրողական լուսանկարիչ է:Իր հնարամիտ լուսանկարչական սարքավորման համար նա կիրառում է հին տեսախցիկների մասերը՝ դրանց պտուտակների և ժապավենի միջոցով փայտյա տախտակներ ամրացնելով:

Օգս 25
Այս մայրիկը ոչ թե պարզապես լուսանկարում է իր դստերը, այլև նրան պարգևում է մի ամբողջ աշխարհ բարություն և գեղեցկություն
Հոլլի Սփրինգը լուսանկարչությամբ սկսեց զբաղվել այն բանից հետո, երբ իր փոքրիկ աղջիկը կորցրեց ձեռքը: Իր լուսանկարներով Հոլլին ցանկանում է ապացուցել, որ իր դուստեր համար երբեք արգելքներ չեն առաջնա կյանքում, և որ նա կարող է հասնել իր նպատակներին, եթե միայն ցանկանա: