Copy SMS

Օգս 16

104-ամյա տատիկը ցատկել է օդապարիկով



Կիպրոսի 104-ամյա բնակչուհի Պեգգի Մակելպայնը վերջերս ռեկորդ է սահմանել` դառնալով աշխարհի ամենատարեց կինը, ով ցատկել է օդապարիկով` հայտնւմ է mamul-ը: Սուր զգացումներ սիրող տատիկն առաջին ռեկորդն իրականացրել է 100 տարեկան հասակում, նրան, սակայն, հետո շրջանցել է 101-ամյա ամերիկուհի Մերի Ալլենը: Պեգգին, սակայն, չէր կարող իր դիրքերը զիջել: Հաղթահարելով վախը` նա ցատկել է 732 մետր բարձրությունից և կրկին ռեկորդակիր դարձել: Պեգգիի 75-ամյա աղջկա խոսքով, եթե ամերիկուհին չգերազանցեր մոր սահմանած ռեկորդը, միգուցե ընտանիքը կարողանար ետ պահել էքստրիմի սիրահար տատիկին:
8

6

650

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Փետ 10

Հազարավոր խաչերի բլուրը (նկարներ)



 Լիտվայում` ոչ հեռու Շաուլայ քաղաքից, տեղակայված է մի զարմանալի բլուր, որը բառից բուն իմաստով պատված է հազարավոր խաչերով` տարբեր ձևի, չափերի և տարբեր նյութեից պատրաստված: 
 Իսկ ինչպես է առաջացել այս Խաչերի Սարը, պատմությունը չի ասում, բայց հայտնի է, որ այն հայտնի է դարձել նրանից հետո, որ Հռոմի Պապը տեղադրեց խաչ դրա վրա: Այդ ժամանակվանից Խաչերի Սարը դարձավ իսկական ուխտագնացության վայր: 
9

4

4483