Copy SMS

Հուն 13

Պայքար պզուկների դեմ


Գրեթե բոլորիս անհանգստացնում են պզուկները, նրանք անցանկալի են բոլորիս համար, նրանք փչացնում են մեր մաշկը և նյարթայնացնում մեզ և դրա համար առաջարկում եմ  ազատվել նրանցից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես ազատվել պզուկներից :
7

19

11404

Հուն 11

Շուրթերը և նրանց խնամքը

Այսօրվա փոստս շուրթերի խնամքի մասին է : 
Վստահ եմ, որ ոչ մի տղայի հաճելի չի լինի համբուրել չոր և ճաքճքված շուրթեր: Դե ինչ սկսենք խնամել մեր շուրթերը և լինել միշտ հաճելի և գեղեցիկ:


Ցանկացած կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, փայլուն, նուրբ, արտահայտիչ և ‹‹համեղ›› շրթունքներ: Շուրթերը պետք է կանոնավոր կերպով խնամել. համապատասխան նյութերը կօգնեն պահպանել դրանց բնական ձևն ու երիտասարդությունը: Որպեսզի շրթներկն ավելի երկար մնա շուրթերին, իսկ գույնը օրվա ընթացքում չխամրի, շուրթերի մաշկը պետք է հարթ լինի: Նշենք նաև, որ տղամարդիկ խոսելիս շատ հաճախ նայում են կանանց բերանին. հետաքրքիր է' ինչպես են շարժվում նրանց շուրթերի միմիկաները:







Փափկեցնող դիմակ կաթնաշոռից
Կես թեյի գդալ տնական յուղոտ կաթնաշոռը 1 թեյի գդալ սերուցքի հետ լավ տրորեք: Ստացված զանգվածը թանձր շերտով քսեք շուրթերին: Պահեք 10-15 րոպե: Դրանից հետո շուրթերին փոքր քանակությամբ հիգիենիկ շրթներկ քսեք:


Սնուցող դիմակ մեղրից
Շուրթերին մեղր քսեք, 5-10 րոպե հետո մատների ծայրերով մի փոքր մերսեք, այնուհետեւ լվացեք:



Խոնավեցնող դիմակ թթվասերից
1 թեյի գդալ թթվասերին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ եւ նույնքան բուսական յուղ: Դիմակը թանձր շերտով քսեք շուրթերին՝ թողնելով 15-20 րոպե:


Կատարյալ համարվում է այն բերանը, որը կազմող վերին եվ ներքին շուրթերը չափերով նույնն են` ոչ շատ հաստ եվ ոչ շատ բարակ, համաչափ, բաց կարմիր գույնով:


7

4

3339

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞