Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Դեկ 18

Համակարգչից Պաշտպանվելու Մի Քանի Խորհուրդ


* Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
9

5

2204

Դեկ 18

Մենք և Համակարգիչը

Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարքում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարևորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից ի վեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաև ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաև ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերևս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով:
Ստացվում է այնպես, որ մենք չափազանց թանկ ենք վճարում համակարգչային բարիքների համար:

9

5

4289