Copy SMS

Օգս 06

Անծանոթ կտավ

  <<Անծանոթ>>պատկերը ռուս նկարիչ Իվան Կրամսկոի կողմից գրված է 1883թ-ին և մի մասն է կազմում պետական Տրետյակովյան պատկերասրահում.Այդ կտավի վրա պատկերված է մի երիտասարդ կին,որը նստած էր կառքի վրա և անցնում էր կամուրջի վրայով.Այդ երիտասարդ կինը հագնված էր վերջին նորավոճությամբ,գլխին փետուրներով թավշյա գլխարկ,վրան մորթիով վերարկու և բարակ կաշվե ձեռնոցներով.Նա ուներ թագավորական,խորհրդավոր և մի փոքր տխուր հայացք.
Այդ կտավը շարունակում է մնալ նկարիչի հանելուկային աշխատանքը.Ոչ նամակներում և ոչ էլ օրագրում նկարիչը երբեք չի հիշեցրել <<Անծանոթ>>-ի մասին 
17

4

2371

Հուլ 19

Գիշերային առեղծված

Ամեն   անգամ    երբ     գալիս    է    գիշերը,    իր   հետ   բերում  է   մտքերի    մի    ամբողջ       շարան:   Սիրում   եմ      գիշերը,   նախ    և    առաջ   նրա   համար,     որ     օրվա    այս    մասը   ես   միայնակ     եմ   մնում    իմ   մտքերի,    մտորումների  հետ:    Այն   մի    ուրիշ     աշխարհ    է   ինձ   համար:    Երբեմն   մտածում    եմ   սիրո,   կյանքի  մասին,   թե      ինչպես      բացահայտել  նրանց    գաղտնիքները    և   հանելուկները,  ինչպես  ինձնից   վանել   տխրությունը,   ինչպես    պետք    է    ապրի   մարդ,     որ  իր    անունը   տալուց    ոչ    թե    արհամարանք    ու     անտարբերություն,     այլ     հպարտություն    զգաս    այն    բանի   նկատմամբ,    որ   կյանքում    ճանաչում   ես   մի      այդպիսի   մարդու:   Գիշերը ես    մտքով    սավառնում    եմ    դեպի   հեռու   հեռուները,    դեպի    անծայրածիր      աշխարհի   գաղտնիքները:    Նաև    գիշերվա   մեջ    սիրում    եմ   լռությունը,    որը    այնքան    գեղեցիկ    է   հնչում,  խոսում,   քան     յուրաքանչյուր   լսելի     խոսք,    այդ   լռությունը    խորհրդավոր,   բայց   միևնույն     ժամանակ    անսովոր    ու   տարօրինակ    է   դարձնում   գիշերը:   Սիրում   եմ   աստղազարդ    երկինքը    ու  լուսինը,    որովհետև   հոգուս   մեջ    առկա    փոթորիկը,    որ   կատարվում   է     գրեթե   միշտ,     այնքան    հանգստանում   և   հանդարտվում   է,     երբ   հայացքս    ուղղում    եմ    դեպի   հեռու     հեռուները   և   մեկ    ուրիշ  գույնով   տեսնում     աշխարհը:

12

9

3817

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞