Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 30

Իմ գրած բանաստեղծություններից




Մայրիկիս
Ինձ կյանք ես տվել մայր իմ թանկագին
Ու կյանքս լցրել սիրով, բարիքով
Ու երբ նայում ես ու թաքուն ժպտում
Աչերտ սիրուն այրում է հոգիս,
Եվ քո ժպիտը ինձ ժպիտ տալիս:
Դու այնքան լավն ես այնքան հաճելի
Որ բարություն ես սփռում քո շուրջը:
Երբեմն շատ խիստ, երբեմն դաժան
Բայց բոլորից լավ ու բոլորից թանկ 
Իմ ՄԱՅՐ սիրելի:

                         Հայրիկիս- Դավիթ
Դու մեր տան սյունես ամուր, մեր տան հույսն ու ապագան
Առանց քեզ մեր տունը դատարկ է կարծես և ավերակված:
Վառվում է քեզ հետ ճրագը մեր տան ու քեզնով լցվում
                                                      տունը մեր դատարկ:
Իրիկնաժամի կիսախավարում, երբ տուն ես գալիս
Թեկուզ խավար էլ լինի մեր տանը խավարը իսկույն
                                               լույսով ես լցնում:

Թե գնում ես գնա
Թե գնում ես, ես ինչ անեմ?
Ինչպես կանգնեմ ես քո ճամփին:
Թե գնում ես այնպես գնա
Որ սրտումս վերք չմնա:
Պահիր քեզ հետ մեր հուշերը
Մեր մոռացված հին օրերը:
Պահիր քեզ հետ ու միշտ հիշիր
Սիրել եմ քեզ ու կսիրեմ քանի դեռ կամ:
Չմոռանաս դու մեր սերը,
Եթե արդեն չես մոռացել
Դու այրեցիր իմ հույսերը
Բայց հուշերս գոնե պահիր:

Ես քեզ սպասում եմ
Ես քեզ սպասում եմ, սպասում ամեն օր
Սպասում եմ հույսով, սպասում կարոտով,
Որ կգաս իմ սեր
Կգաս ու նորից դու ինձ սեր կտաս:
Կգաս ինչպես միշտ, հենց այն ժամանակ
Որ դադարում է սիրտս քեզ սպասել
Որ իմ մեջ նորից մարում է հույսը:
Կարձես զգում ես թե հոգուս խորքում
Սրտիս անկյունում թե ինչ եմ ապրում
Դու վախենում ես ինձ կորցնելուց
Բայց սիրուս համար չես էլ պայքարում:
Մեկ է սպասում եմ սպասում որ կգաս
Մի գեղեցիկ օր ինձ այցի կգաս....
 
Դաժան կյան
Ախ այս կյանքոմ դաժան, տխուր 
Ես չտեսա ուրախ մի օր
Ուրախ օրս թռավ անցավ
Երբ մանուկ էի, խենթ մի էակ:
Ու կարծում էի թե կյանքը այս
Ճանապարհ է ուղիղ և հարթ:
Սխալվեցի ես շատ անգամ
Բայց չփոխեց կյանքը ինձ, 
Ես մնացի նույն աղջիկը
Որ հավատաց սպասեց իզուր
Ուրախ օրվան, որ անցել էր դեռ շատ վաղուց:
 
14

10

1134

Մայ 27

Անսիրտ ծնողները....

Բարև քոփի.... ուզում եմ այսօր պատմեմ Ձեզ մի դեպք, որին ինքս ականատես եմ եղել ու հիմա ուղղակի զարմացած եմ...առաջին անգամ եմ այսպիսի բան տեսնում ... Ով է տեսել մարդ իր սեփական վեց տարեկան երեխային տանից դուրս գցի գիշերվա մոտավորապես ժամը տասնմեկին?..... ՈՒ գիտեք ինձ համար, որն էր ամենազարմանալին? որ երեխայի մոր համար միևնույն էր այդ ամենը ... երեխայի հայրն ու մայրն օգտագործում են թմրանյութեր և հետևաբար դրա ազդեցության տակ է հայրը գցել դուրս երեխային....փոքիկը ամբողջ գիշեր քնել է մուտքում, հատակի վրա... 

21

33

1113

Մայ 23

Ոչ հարազատ ծնողները կարող են դառնալ հարազատ

                               Արամը ապրում էր իր իսկական ծնողների հետ, սակայն նրա կյանքը դժոխք էր դարձել: Նրա ծնողները Արամին չէին սիրում: Նրանք անընդհատ ծեծում, վիրավորում ու արհամարհում էին Արամին, սակայն ոչինչ չէր կարող Արամին ստիպել, որպեսզի այլևս չսիրի նրանց: Երբ Արամը դուրս էր գալիս բակ և տեսնում էր ուրիշ ծնողների` իրենց երեխաների հետ խաղալիս, ապա նախանձով էր լցվում: Նա մտածում էր, թե ինչու՞ մյուսները ունեն այդպիսի ծնողներ, իսկ ինքը` ոչ, ո՞րն է իր սխալը: Սակայն այդ հարցերի պատասխանները նա չէր գտնում: Նա հուսով էր, որ շուտով իր ծնողները կհասկանան իրենց սխալները և իրենց վերաբերմունքը կխոխեն իր նկատմամբ, սակայն այս ամենը դեռևս բոլորը չէր: Մի օր Արամի ծնողները ուղղակի ձանձրացան նրանից և նրան տարան մանկատուն: Արամը չէր պատկերացնում, որ նրանք այդպիսի արարքի ընդունակ են, սակայն պարզվեց, որ շատ էր սխալվել և իրականում չէր ճանաչում նրանց: Արամը դարձել էր ինքնամփոփ: Նա բոլորից իրեն հեռու էր պահում, միշտ նստում էր մի անկյունում և տխուր նայում շուրջը: Նա լցվել էր ատելությամբ և վերածվել էր ժլատ ու անխիղճ մի տղայի: Եվ հանկարծ նա լսեց իրեն որդեգրելու լուրը: Արամը հայտնվեց անծանոթ ընտանիքում: Նրա նոր ծնողները փորձում էին ամեն ինչ անել նրան երջանկացնելու համար և նրա ծնողներին փոխարինել: Սակայն նա նույնը չէր կարողանում զգալ, ինչ` նախկինում: Նոր ծնողները մեծ ջերմությամբ, սիրով էին շրջապատում նրան: Եվ այդ ամենից հետո Արամը շատ փոխվեց: Այն ջերմությունը, որը Արամը ստացավ նոր ընտանիքում, ամբողջովին փոխեց նրան` դարձնելով առաջվա նույն մարդամոտ, սրտաբաց և շփվող տղային: Արամը հասկացավ, որ նույնիսկ ոչ հարազատ ծնողները կարող են դառնալ հարազատ և տալ այն ջերմությունն ու սերը, որը չէր ստացել իսկական ծնողներից:
4

8

797

Մայ 11

Աշխարհում ամենաբարձրահասակ ծնողները եւ նրանց երեխաները





Երբ ծնողները ամենաբարձր հասակն ունեն աշխարհում կա շանս, որ իրենց երեխաները նույնպես բարձրահասակ կլինեն: Իսկ վերջին համալրումը Կեյշա եւ Վիլկո վան Կլիֆ-Բոլթոն ընտանիքում նույնպես բացառություն չէ: Նրանց աղջիկը Իոնան կշռում է 4.2 կգ եւ ունի 56 սմ հասակ, նորածինների միայն 2 տոկոսն կարող է պարծենալ նման զգալի «աճով»:
32 - ամյա Կեյշան (բոյը `1,98 մ), եւ Վիլկոն ( 2.13 մ) Գինեսի գրառումների գրքում առաջին պատվավոր տեղն են զբաղեցնում՝ որպես ամենաբարձրահասակ զույգը աշխարհում.

Ամուսինները արդեն ունեն որդի Լուկաս, որը վեց տարեկանում 1.34 մետր է ` 11 - ամյա տղայի հասակ ունի, եւ չորս տարեկան դուստր Եվա, որի աճը նույնպես բարձր է միջինից - 1.07 մ: