Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 31

Հայկական որակյալ երաժշտություն

Վերջերս մի տեսակ շատ եմ լսում այն մասին, որ հայկական շոու-բիզնեսը, երգարվեստը, կինոմատոգրաֆիան վատն է, ու այն ամենն ինչը հայկական է ուղղակի իմաստ չունի նայել: Բոլորը տարված են հայկական վատը քննադատելով ու արևմտյան լավը գովերգելով, էլ չեմ խոսում ադրբեջանամոլների մասին, ովքեր չնայած վերջին սարսափելի նորություններին շարունակում են ասել. եթե հայերը ոչ մի բան չեն կարողանում, ադրբեջանցիները կարողանում են, մենք ինչ անենք: Եկեք կոտրենք սխալ մտածելակերպն ու գտնենք հայկական լավը...


9

5

1624

Հոկ 07

Հայերի գյուտերը, առանց որոնց դժվար է աշխարհը պատկերացնել մաս.2.

14.Վարազդատ Կանարջյան.Պլաստիկ վիրաբուժության հիմնադիր:
15.Ալեքս Մանուկյան.Ստեղծել է պաղպաղակի կոնաձև վաֆլի:
16.Արտաշես Հայկանյան.Ստեղծել է առաջին պլաստիկ տարաները, կոկա-կոլայի պլաստիկ շշերը արտադրող մեքենան:Նա ավտոմեքենաների ապակիների մաքրիչի և այլ գյուտերի հեղինակ է:
17.Ռուբեն Էսկերջյան.Ստեղծել է զենիթային գնդածիրները, որոնք ԱՄՆ-ի ռազմական ուժերը օգտագործել են 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:
18.Հովհաննես Ադամյան.Սև և սպիտակ, գունավոր հեռուստացույցների, առաջին տեսամագնիտոֆոնների սկզբունքների հիմնադիր:
19.Գաբրիել Ղազարյան.1911 թվականին Ստեղծել է մազերը չորացնող սարք (ֆեն)
20.Քրիիստաֆոր Տեր-Սերոբյան.Ստեղծել է ԱՄՆ-ի թղթադրամների կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել:
21.Ալեքս Մանուկյան.Ջրածորակի գյուտարար:
22.Արտաշես Հայկանյան. Ստեղծել է կոկտեյլի ճկուն ձողիկները:
23.Էմիկ Ավագյան.Լինելով ի ծնե հաշմանդամ, ստեղծել է հաշմասայլակը:1961 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին հեղինակին պարգևատրել է:
Հոկ 06

Հայերի 13 գյուտերը, առանց որոնց դժվար է աշխարհը պատկերացնել մաս.1.

1.Մայքլ Տեր-Պետրոսյան.Ամերիկյան ֆիզիկոս,տոմոգրաֆիայի գյուտարար, որն անգնահատելի է բժշկական հետազոտություններ կատարելիս:
2.Ստեփան Ստեփանյան.Ստեղծել է բետոնախառնիչը:
3.Ռայմոնդ Վահան Դամադյան.Ստեղծել է մագնիսառեզոնանսային սքան մեքենան:
4.Լյութեր Ջորջ Սեմիրջյան.Ստեղծել է բանկոմատը:ունի 200 գյուտի արտոնագիր:
5.Պիտեր Ոսբիկյան.Ստեղծել է ինքնամաքրվող հատակամաքրիչ:
6.Բորիս Թաթոյան.Հաշվողական տեխնիկայի մշակող,Ճարտարապետական սկզբունքների աշխատանքների,համակարգչային ծրագրային ապահովման հեղինակ:Պետական և Լենինյան մրցանակների մրցանակակիր.
7.Արթուր Սաֆարյան.Ստեղծել է ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփը:
8.Ռոջեր Էդվարդ Բոլինգվուդ Ալթունյան.Ստեղծել է ներշնչակ և քրոմոլին նատրիումը ասթմայի, ալերգիայի բուժման համար, քթի սփրեյ և աչքի կաթիլներ:
9.Արտեմ Միկոյան.Ստեղծել է ՄԻԳ օդանավերը:
10Արթուր Բլբուլյան.Ստեղծել է Ա-14 թթվածնային դիմակները, որոնք 2-րդ Համաշխարային պատերազմի ժամանակ օգտագործել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը:
11.Ժիրայր Թեզել.Ստեղծել է մազերի իմպլանտացիայի մեթոդը:
12.Դոկտոր Ալբերտ Կապիկյան.Ստեղծել է բերանի վիրուսի  դեմ պատվաստանյութ:
13.Էդ Իսկենդերյան.Ստեղծել է մրցավազքային մեքենայի հիդրավլիկ գլան