Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 20

Կյանքը գեղեցիկ է, երբ նրան գեղեցիկ աչքերով ենք նայում

Այսօր ինտերնետ հարթակում գտա այսպիսի գեղեցիկ հոդված և ցանկացա կիսվել ձեզ հետ...
Կյանքը՝ սև և սպիտակ գծերի հերթականություն է: Եվ եթե նույնիսկ Ձեր համար այժմ այդքան էլ արևային ժամանակաշրջան չէ, գլխավորը՝ չդադարել հավատալ սեփական ուժերին և վստահել տիեզե

րքին:
Հուն 15

Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...


 
Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Անհետանում են ժպիտներն ու արցունքները, կորչում են...Դու նմանվում ես թևերը կտրած թռչունի, ով կտուցով հուշեր է տանում... Տանում է մեծ դժվարությամբ, քանի որ տարիքի հետ շատանում են հուշերը... Շատանում են ցավն ու անտարբերությունը,վերքերն ու սպիները, մտերիմ մարդկանց թողած մոխիրը հոգումդ, և այդժամ միայն դու գրկում ես մենակությանդ, փարվում ես ու կարծում, թե ընկել ես անդունդը: Բայց ո՛չ, անդունդը քեզ չի ընդունելու իր գիրկը, այնպես որ ձգտի՛ր բարձրանալ կյանքի աստիճաններով` առանց մոռանալու ներքևում գտնվող ձեռքին, որին պետք է վերև
քաշես և նաև երկերեսանի մարդկանց, ում կյանքն արդեն պատժել է...

 Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...
 Ժամանակի հետ դու կորցնում ես մարդկանց և գտնում նոր ընկերներ: Բայց այդպես էլ չես կարողանում մոռանալ նրանց, ում հետ ժպտացել և արտասվել ես:
 Ժամանակի հետ կարողանում ես թողնել մարդկանց, որքան էլ ցավոտ լինի: Սովորում ես հետ չկանչել՝ չնայելով անգամ կարոտիդ:
 Բայց արի ու ժամանակի հետ մի՛ կորցրու մարդկությունդ: Մի՛ գլորիր քեզ անդունդը, մի՛ կործանիր աշխարհդ մեկի պատճառով, բայց և քրքրի՛ր ինքդ քեզ կարոտից...Դա էլ է քեզ համար...
    Ժամանակի հետ սլացիր վերև...
Մայ 14

Իմ արգելված սերը

Գիտեք ինչ է նշանակում սիրել արգելված սիրով:
Երանի երբեք էլ չիմանաք:
Բայց ես կներկայացնեմ իմ իրական պատմությւոնը:
Ես սիրեցի հաշվի չարնեով ոչ մի բան; Գիտեք սերը իսկապես գալիս է առանց հարցնելու թե ում,կամ ինչու ես սիրում: Նրա գոյությունը իմ կյաքում մի քանի պատչառ ուներ: Գիտեք նա էլ ինձ էր սիրում,մերը սերը արգելված էր բայց միակողմանի չեր: Իմ կյանքը նրա նամակներց էր բախկացած:
Մեր սերը տեվեց 3 տարի:
Մենք այտ տարիների ընթացքում կարծես անքնությամբ վարակված լինեինք: Չեինք քնում նամակներ նամակներ ու նամակներ մինչև առավոտ;
Բայց ես սպասւոմ էի այս նամակին ես<< քեզ սիրում եմ>>: Որը այդպես էլ չստացա նրանից:
Մենք սիում էինք իրար առանց ապագայի,մենք միասին ապագա չունեյինք:
Բայց սերը եկավ ու չգնաց; Գնալով ավելի էր ուժեղանում իմ հիվանդությունը որը կրում էր իր անունը: Նա անըթաթ փորցում էր թաքցնել իր սերը,բայց դա նրան այդքան էլ չէր հաջողվում:
Ես այնքան էի սրում նրան որ իմ բոլոր երգերը միայն իր մասին էին:
Իսկ ես գիտեք ինչ արեցի,խոստովանեցի որ սիրում եմ; Եվ դա էլ եղավ մեր բաժանման պատչարը: Հասկանում եք ես պատրաստ էի հանուն նրա ամեն ինչի; Բոլորին դեմ դուրս գալով, ամբողջ աշխարհի դեմ դուրս գալով: Իսկ նա վախեցավ ուրիշների կարծիքներից ու կարծրատիպերից: Նա սկսեց արթարանալ իմ առաջ իր քայլերի ու իր խոսքեր ի համար որոնք արել էր սիրուց դրթվաց:
Ու սկսեց մեղադրել ինձ, այնպես կարծես ես մեղք եմ գործել: Գնաց առանց հրաժեշտի; Այդ օրվանից առիթների դեպքում տեսնվում էինք մեր կամքից անկախ: Ու իրար վերաբերվում ինք թշնամիների պես: Ես նրան այդպես էի վերաբերվում որովհոտև նա ջնջեց իմ կյանքի ամենա լուսավոր էջերը, սպանեց իմ սերը առանց մտացելու թե ինչ կլինի իմ հետ նրանից հետո:
Իսկ նա չգիտեմ թե ինու սկսեց ատել ինձ: Ես իմ հիվանդագին սիրուց ազատվելու համար դիմեցի նույնիսկ հոգեբաներին: Բայց ամեն ինչ անոքութ էր ամեն ինչ; Երևի ժամանակը բուժեց ինձ: Անցել է 1 տարի բայց ամեն ինչ ու ամեն վերք թարմ է մնացել: Իսկ գիտեք նա ով էր:
Այդ տղան որին ես պաշտում էի իմ բարեկամն էր: Ինձանից 5 տարով փոքր; Ես մինչև հաիմա կարոտում եմ նրան: ՈՒ նա այդպես էլ չդարցավ բարեկամ;