Copy SMS

Մայ 17

Փակ աչքերով...

Փակ աչքերով են կարոտում,զգում,անկեղծ ժպտում,հավատում,գրկում:Փակ աչքերով է,որ ցավ ենք զգում:Փակում ենք աչքերն ամուր՜-ամու՜ր,որ արցունքները գլորվեն մեկը մյուսի հետևից:Ու միայն նույն կերպ ենք ի վիճակի լինում զսպել գոռոցը մեր փխրուն հոգու:
Ու այս ամենի բացատրությունը ուզում եմ տալ մի քանի բառով:Միայն ամուր,իրար սեղմված կոպերն են ի վիճակի իրենց մանր-մանր նյարդերով զսպել հազար հարյուրավոր դելանոց ցավը:Ամենամանր նյարդերն են,որ դիմանում են,ամենամանր երակներն են,որ մատակարարում են լույս հաճախ խամրող կյանքին:
Աչքերը...Ա՜խ,որքան լավ կլիներ,որ մարդիկ սիրահարվեին փակ աչքերով,այսինքն զգալով,ոչ թե տեսնելով:Աչքերն անշուշտ միայն տեսնելու համար չեն և ոչ էլ հիանալու:Պարզապես մարդն ի սկզբանե խառնել է ֆունկցիան:Զգալու և տեսնելու միջև:
Ու ի վերջո մեր փակ աչքերն ավելի շատ են տեսնում,զգում ու հասկանում:Եվ ում է պետք այդ քունը,որ անջատում է մեր մեջ ապրող ամենավառ լույսը:Ու վերջում ուզում եմ փչացնեմ գրառումս,ուզում եմ խոստովանեմ,որ Կարոտում Աչքերդ...,Ինձ ամեն ինչ խոստացող աչքերդ,այն աչքերդ,որոնց մեջ վախենում էի նայել:

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 15

Երբ խաբում ես ինքդ քեզ...

Չգիտեմ...չգիտեմ ինչից սկսեմ...միգուցե բառերն այնքան շատ են,որ թույլ չեն տալիս խոսել Քո մասին,վաղուց արդեն մոռացված ու չեղած Մեր մասին,բայց մեկ է,կփորձեմ հիշել այդ ինչպե՞ս եղավ...ինչպե՞ս եղավ,որ տողերիս մեջ այսքան շատացան բազմակետերն ու վերջակետերը կարծես չեն էլ ուզում նկատվեն,այդ ինչպե՞ս եղավ,որ արդարացրի Քեզ,արդրացրի ամեն մի քայլդ,ամեն արածիդ արդարացում գտա ու խաբվեցի ու որն ամենաահավորն է խաբեցի ինքս ինձ,թե այս աշխարհում Դու միակն ես,ով ինձ երբեք չի խաբի:Քեզ թողեցի,որ ապրես իմ փոխարեն,իսկ Դու ապրեցիր իմ փոխարեն,բայց ոչ իմ կյանքով:Դու նոր կանոններ գծեցիր,նոր ուղով տարար իմ կյանքը ու անտեսեցիր իմ կարծիքը,բայց այս ամենի մեղավորը միայն ես էի,որ թույլ տվեցի Քեզ ապրել իմ աշխարհով...Ես էի հորինել Քեզ,հորինել էի մեկին,ում հիմա ուզում եմ հիշել անկախ ամեն ինչից...անկախ նրանից,որ միգուցե այդ մեկը չի էլ եղել...Ուզում եմ հիշել հենց այնպես՝ ոչ այն պատևճառով,որ անձրև է եկել,և ոչ էլ այն պատճառով,որ իբր կարոտել եմ...Ուզում եմ հիշեմ խաբվածս ու Չսերս,ուզում եմ հիշեմ ինչպիսին էիր,երբ խաբում էի ինքս ինձ ու Քեզ իմ կողքին պահում...

Հուն 12

Հարկավոր է ապրել

որին ձգտում ենք բոլորս :Բոլորս էլ ունենք երազանքներ և նպատակ դրանց հասնելու համար,բայց կյանքում լինում են դեպքեր,որոնք ստիպում են հրաժարվել ամեն ինչից ու հեռանալ նույնիսկ եթե դղյակում ես


բայց հեռանալը ելք չե հարկավոր է մնալ ու շարունակել կըանքը չե որ կային երազանքներ և նպատակ
5

6

1541