Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 16

Խրամատից այն կողմ...

Խրամատից այն կողմ կյանք ունենք թաղված,
Լույս ունենք մարած,
Պարտք ունենք տված...
Հանուն մեր հողի,մեր հայրենիքի,
Հանուն մայրերի,տուն վարադարձի,
Կիսատ ու պռատ մեր մի բուռ հողի
Մոմ ունենք վառած...
Տեր Աստված Պահիր,Պահպանիր նրանց
Պահապան եղիր ձեռքներից բռնած
Ուժ տուր պայքարի,կյանք տուր ու հետ բեր,
Մի թող,որ մարի,մի թող դադարի,
Խաղաղություն տուր,
Մի զրկիր հույսից...