Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 19

Գիշերային առեղծված

Ամեն   անգամ    երբ     գալիս    է    գիշերը,    իր   հետ   բերում  է   մտքերի    մի    ամբողջ       շարան:   Սիրում   եմ      գիշերը,   նախ    և    առաջ   նրա   համար,     որ     օրվա    այս    մասը   ես   միայնակ     եմ   մնում    իմ   մտքերի,    մտորումների  հետ:    Այն   մի    ուրիշ     աշխարհ    է   ինձ   համար:    Երբեմն   մտածում    եմ   սիրո,   կյանքի  մասին,   թե      ինչպես      բացահայտել  նրանց    գաղտնիքները    և   հանելուկները,  ինչպես  ինձնից   վանել   տխրությունը,   ինչպես    պետք    է    ապրի   մարդ,     որ  իր    անունը   տալուց    ոչ    թե    արհամարանք    ու     անտարբերություն,     այլ     հպարտություն    զգաս    այն    բանի   նկատմամբ,    որ   կյանքում    ճանաչում   ես   մի      այդպիսի   մարդու:   Գիշերը ես    մտքով    սավառնում    եմ    դեպի   հեռու   հեռուները,    դեպի    անծայրածիր      աշխարհի   գաղտնիքները:    Նաև    գիշերվա   մեջ    սիրում    եմ   լռությունը,    որը    այնքան    գեղեցիկ    է   հնչում,  խոսում,   քան     յուրաքանչյուր   լսելի     խոսք,    այդ   լռությունը    խորհրդավոր,   բայց   միևնույն     ժամանակ    անսովոր    ու   տարօրինակ    է   դարձնում   գիշերը:   Սիրում   եմ   աստղազարդ    երկինքը    ու  լուսինը,    որովհետև   հոգուս   մեջ    առկա    փոթորիկը,    որ   կատարվում   է     գրեթե   միշտ,     այնքան    հանգստանում   և   հանդարտվում   է,     երբ   հայացքս    ուղղում    եմ    դեպի   հեռու     հեռուները   և   մեկ    ուրիշ  գույնով   տեսնում     աշխարհը:

12

9

4151

Հուլ 15

Մարդիկ անկանխատեսելի են ...

    Մարդիկ շատ անկանխատեսելի են ... Ես երբեք չեմ հասկացել մարդիկ անկանխատեսելի դառնում են ժամանակի ընթացքում, թե նրանք միշտ են եդպիսին եղել .... Նրանք մի ակնթարթում դառնում են այնպիսին, որ դու երբեք չէիր պատկերացնի ...
11

23

2056