Copy SMS

Հուն 08

Հիասթափություն

Կյանքը լի է հիասթափություններով ու հաճախ ենք մենք հիասթափվում ինչ որ բանից կամ ինչ որ մեկից ու հիասթափվում ենք այն պատճառով, որ միշտ ավելիին ենք սպասում, սիրում ենք կյանքին մեր գույներով նայել, մարդկանց մեջ տեսնել այն, ինչ ինքներս ենք ցանկանում, իսկ երբ ճանաչում ենք նրանց, հիասթափվում ենք, որովհետև նրանք իրականում այն չեն, ինչ մենք ենք պատկերացրել:
Երբեմն հիասթափության մեջ հենց ինքներս ենք մեղավոր, որ չենք ընդունում կյանքն ինչպես կա ու ավելին ենք պահանջում: Ով ոչինչի չի սպասում, երբեք չի հիասթափվում: Իսկ երբեմն էլ մենք մեղք չունենք, այլ որոշ մարդիկ այնպիսի արարքներ են կատարում, որոնք տեսնելով մարդն մի քանի վարկյանում ընկնում է աչքիցդ, նրա հանդեպ հարգանքն վերծվում է ատելության ու հասկանում ես, որ ոչ ոք քո պատկերացրածի պես չէ, բոլորն օրերից մի օր կարող են դավաճանել քեզ, թողնել, մոռանալ խոստումներն ու ուղղակի հեռանալ:
Ամենաուժեղ զգացմունքը կյանքում հիասթափությունն է, ոչ կարոտը, ոչ խանդը, ու նույնիսկ ոչ ատելությունը, նրանցից հետո գոնե ինչ որ բան հոգում մնում է, իսկ հիասթափությունից հետո միայն դատարկություն, որն ոչնչով չի լցվում: ՈՒ ամենասարսափելին այն է, որ ամեն ինչ հիասթափությունով չի վերջանում, նրան հաջորդում եմ անտարբերությունը, ու կորցնում է ամեն ինչ իր նշանակությունը, դառնում ես անտարբեր ամեն ինչի նկատմամբ, իսկ դա նույնն է ինչ մեռնելը, որովհետև քեզ համար միևնույնն է, գոյությունդ էլ իմաստ չունի, էլ չկա պատճառ սիրելու, չկա հավատ մարդկանց վստահելու ու չկա սիրտ, որում ներում կգտնվի:
Հուն 06

Կյանք

Ի՜նչ է այս կյանքը...Կորած, մոլորված երազանքների մեծ քառակուսի... Ասում են, թե պետք է ապրել ամեն պահը, բայց ինչպես ապրել, երբ քո մտքերում քամի է փչում՝ սա՜ռը, մենա՜կ... Երանի թե հնարավոր լիներ երաժշտության պես կանգնեցնել կյանքը ու կրկնել երջանկությունը...
   Գիտեք, մի օր մեկը ինձ ասաց, որ պետք է ապրել միայն ժպտալով, թեկուզև ներսումդ փոթորիկ է... Թույլ մի տուր, որ աշխարհը փոխի ժպիտդ, այլ դու փոխիր քո ժպիտը...

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Փետ 09

Ինչպես գտա իմ երջանկությունը

Մենակություն, թախիծ, կարոտ...Բոլորիս մեջ էլ կա մի դատարկություն որը որ մի կերպ և ոչնչով լցնել չի լինում.Շարունակ նույն անիմաստության զգացումն է քո մեջ դու փորձում ես դա լցնել տարբեր բաներով հոբբի,զբոսանք,գնումներ,երաժշտություն..


10

2

1255

Փետ 02

ԱՐԵՎ՜,,,

ԱՐԵՎ,,,Ինչքան ջերմոթյուն,լույս,կյանք կա այս 4 տառի մեջ:
ԱՐԵՎ,,,երբ շուրջը ձյուն է, ցուրտ,սառնություն,իսկ դու շողում ես,քո շողերից փայլում է ձյունածածկ գետինը,կարծես ներշնչում ես լավատեսություն,ասում՝ որ շուտով կտանես ձյունը ու ձյան հետ եկած տխրությունը:
Բայց, այսօր կարծես այդքան էլ ջերմ չես,,,միգուցե դուել ես տխրել?
5

0

1228