Copy SMS

Հուլ 19

Սիրում եմ քեզ

«Սիրում եմ քեզ , քիչ եմ ասել քեզ, գիտեմ , բայց փորձել եմ միշտ ապացուցել այն : Արդեն 1 ամիս է սիրտս սովորականից արագ է աշխատում : 1 ամիս է ուղեղս փոխել է իր աշխատանքի ռիթմը : Բայց… ՄԻՇՏ ՍԻՐԵԼ ԵՄ ՔԵԶ… Իսկ ԴՈՒ՞ , չգիտեմ սիրում ես ինձ թե չէ , ԲԱՅՑ… Միշտ հիշիր ,որ մի հայ մանկան բռնցքի չափ սրտում ես , հանկարծ չկոտրես այդ սիրտը , իսկ եթե որոշես կոտրել հիշի՜ր, Ներսում ԴՈՒ ես : Արդեն քանի-քանի փորձություն եմ հաղթահարել Աստծո կողմից տրված , Քեզ հասնելու համար, Դու ուղակի դա չգիտես: Դու ընդամենը 3 բառով կարող ես կոտրել ինձ , Բայց կարող ես նայև նույնքան քանակի բառերով կարող ես ինձ 2-րդ սիրտ էլ տալ… Դու արդեն տեսել ես ,թե 1 սրտով ինչքան եմ քեզ սիրում , իսկ պատկերացնում ե՞ս ,թե 2 սրտով ինչքան կսիրեմ…
ԹԵ հեռանաս էլ , ՄԻՇՏ հիշիր , ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…»

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 16

Խրամատից այն կողմ...

Խրամատից այն կողմ կյանք ունենք թաղված,
Լույս ունենք մարած,
Պարտք ունենք տված...
Հանուն մեր հողի,մեր հայրենիքի,
Հանուն մայրերի,տուն վարադարձի,
Կիսատ ու պռատ մեր մի բուռ հողի
Մոմ ունենք վառած...
Տեր Աստված Պահիր,Պահպանիր նրանց
Պահապան եղիր ձեռքներից բռնած
Ուժ տուր պայքարի,կյանք տուր ու հետ բեր,
Մի թող,որ մարի,մի թող դադարի,
Խաղաղություն տուր,
Մի զրկիր հույսից...
Մայ 15

Երբ խաբում ես ինքդ քեզ...

Չգիտեմ...չգիտեմ ինչից սկսեմ...միգուցե բառերն այնքան շատ են,որ թույլ չեն տալիս խոսել Քո մասին,վաղուց արդեն մոռացված ու չեղած Մեր մասին,բայց մեկ է,կփորձեմ հիշել այդ ինչպե՞ս եղավ...ինչպե՞ս եղավ,որ տողերիս մեջ այսքան շատացան բազմակետերն ու վերջակետերը կարծես չեն էլ ուզում նկատվեն,այդ ինչպե՞ս եղավ,որ արդարացրի Քեզ,արդրացրի ամեն մի քայլդ,ամեն արածիդ արդարացում գտա ու խաբվեցի ու որն ամենաահավորն է խաբեցի ինքս ինձ,թե այս աշխարհում Դու միակն ես,ով ինձ երբեք չի խաբի:Քեզ թողեցի,որ ապրես իմ փոխարեն,իսկ Դու ապրեցիր իմ փոխարեն,բայց ոչ իմ կյանքով:Դու նոր կանոններ գծեցիր,նոր ուղով տարար իմ կյանքը ու անտեսեցիր իմ կարծիքը,բայց այս ամենի մեղավորը միայն ես էի,որ թույլ տվեցի Քեզ ապրել իմ աշխարհով...Ես էի հորինել Քեզ,հորինել էի մեկին,ում հիմա ուզում եմ հիշել անկախ ամեն ինչից...անկախ նրանից,որ միգուցե այդ մեկը չի էլ եղել...Ուզում եմ հիշել հենց այնպես՝ ոչ այն պատևճառով,որ անձրև է եկել,և ոչ էլ այն պատճառով,որ իբր կարոտել եմ...Ուզում եմ հիշեմ խաբվածս ու Չսերս,ուզում եմ հիշեմ ինչպիսին էիր,երբ խաբում էի ինքս ինձ ու Քեզ իմ կողքին պահում...

Մար 01

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՄԱՀ Է

Ով հայ զինոր, քո սխրանքն անմար է...
Քո հոգին անմահ է,
Քո սիրտը անպարտ է,
Քո միտքը միշտ պարզ է,
Գործն անգնահատելի,
Քո խիղճը մաքուր է,
Պայքարդ արդար է,
Նպատակդ պարզ,
Քայլերդ հստակ...