Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 21

Ինչ է ինձ սպասվում

Ինձ...ինձ սպասվում է Քեզ շատ-շատ բաների մասին չպատմել,ինձ սպասվում է թերթել բառերն այն գրքերի, որոնք արդեն վաղու՜ց իմը չեն, ինձ սպասվում է ծախսել Մեր ժամանակը ուրիշների վրա՝անխնա ծախսել, քանի որ արդեն կարևոր չէ: Ես Քեզ այլևս իմ մասին չեմ պատմելու, ճանապարհորդության էլ եմ մենակ գնալու ու, որն ամենաահավորն է մեր երզանքները մենակ եմ կատարելու: Հարսանիքիդ ուրիշ հարսնաքուր ես գտնելու, համոզված եմ, ինձ հազար ու մի փոխարինող կգտնես, տեղս դատարկ չի մնա, բայց այ Քոնը...Քո տեղն ուրիշ էր...
Մայ 20

...Ու ես ժպտացի

Միթե՞ այսօր վերջին վայրկյաններն են լինելու,որ վայելեմ Քո կողքին,միթե՞ այսօր հազարավոր կիլոմետրերը բաժանելու են մեզ ու անորոշ է ինչ կլինի...մտքումս միայն այս բառերն էին,երբ քայլերս մոտենում էին Քեզ:Ավելի շատ աննորոշությունն էր փշրում հոգիս ու ես իրոք ունեի Քո կարիքը ավելի շատ,քան երբևէ:Մտածում էի,որ ուղղակի կօգնես,չես թողնի զգամ այդ ծանր ցավը,որ շուտով վերածվելու էր նաև ֆիզիկական ցավի:Իմ հույսերն ինձնից առաջ էին ընկնում...Բայց ես ուղղակի մտածում էի ու միշտ չէ,որ մտածածդ վեր է ածվում իրականության:Թվում է, թե ամեն բան սովորական էր,բայց Դու էիր անսովոր:Ինձ համար ուղղակի ցավոտ չէր, այլ շատ-շատ այլ զգացողություն էր առաջացնում "միևնույն վերաբերմունքդ", սառը ձեռքերդ, որ անգամ չէին դիմպչում ինձ, իսկ ես այնքան սպասում էի ու ավելին էի զգում, քան ուղղակի սպասում:Ու բառեռրդ ավելի սառն էին, անօգնական, անտարբեր, անկարեկից:Բայց ես այդ ամենի կարիքը զգուոմ էի, իսկ Դու...
Մայ 17

...Հիմա', սիրելի'ս...

…Հիմա, սիրելի’ս, հիմա, երբ արդեն ուշ է, ու մեր մոլորակում էլ չեն ծաղկում արնագույն վարդեր, հիմա, սիրելիս, երբ հպարտության սառը քամին քանդեց լուցկու ամենաբարակ հատիկներով կառուցած մեր երջանկությունը, հիմա, սիրելի’ս, ես հասկացա, թե որքան մեծ նշանակություն ես ունեցել Դու իմ կյանքում:
…Հիմա, սիրելի’ս, երբ չկա ,,մենք,,- հիմա կա ես… և Դու…Ու ինչպես ասում է Վեհագույնը`Դու իմ վերջինը`թյուրիմացաբար, դու-իմ միակը ճակատագրով…
…Հիմա, սիրելի’ս, Դու, որ թողնում ու հեռանում ես`ու չես էլ ասում`մնա բարով, հիմա, սիրելի’ս, ես հասկանում եմ, որ Դու պատահմամբ ես սիրել, բայց ես`քո համար…
…Հիմա, սիրելի’ս, երբ պիտի ասեմ`Բարո~վ մնաս, բայց ինձ-երբեք չմոռանաս…
...Ես էլ`որպես խելառ մի պոէտ, քեզ կսիրեմ-առհավե~տ…
…Հիմա, սիրելի’ս, պիտի ներենք-ու էլ երբեք չցավեցնենք…
…Հիմա, սիրելի’ս, հիմա, երբ արդեն ուշ է, պիտի ասեմ`Բարով մնաս, ինձնից լավին արժանանաս…
   
7

7

769