Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 12

Կորեական սերիալներ- դորամաներ Մաս 1

Սերիալներ սկսեցի նայել 1 տարի առաջ... անելիք չունեի, միջոց էր պետք ժամանակս անցկացնելու համար ու մի օր youtube -ում նոր երգերի փնտրտուքով տարված գտա  առաջին կորեական սերիալը,(որը հետո կստիպեր նոր ու նոր սերալներ նաեի) որոշեցի առաջին սերալը նայեմ հետո որոշեմ նայեմ մնացածը թէ չէ ու չգիտեմ ոնց 1 ամբողջ տարվա ընտացքում նայեցի ոչ թէ մեկ այլ մի 20 սերալ ու հիմա ամեն մի սերաիալի վերջին սերիան նայելուց մոտս պանիկայա սկսվում "ինչ եմ նայելու հետո' հարցով: Սկսեմ ամենաթույլից ու գնալով հետաքրքրացնենեմ:
1. Золушка и 4 рицария 
Գլխավոր հերոսուհին 17 ամյա Ըն Հա Վոնն է: Դեռ մանուկ հասակում կորցրել է մորը: Հայրն ամուսնացել է 2րդ անգամ, բայց ոչ խորթ մայրը, ոչ էլ խորթ քույրը չսիրեցին աղջկան ինչպես սկսվում է մեզ ծանոթ մոխրոտիկի պատմությունը, բայց մեր հերոսուհուն շատ ավելի հետաքրքիր արկածներ են նախատեսված քան մեզ ծանոթ մոխրոտին: 
Մայ 11

Իսկ դուք գիտե՞ք, որ


Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:
Մրջյունները երբեք չեն քնում
Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը
Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
Հուն 06

Առանց «ինչու»-ների ու «որովհետև»-ների..

- Արի´: Նստի´ր Կողքս: Ժպտա´, դա ինձ արդեն հերիք է 
- Գիտե ՞ ս, ես հավատում եմ
- Ու ՞մ: Լավ, կամ ինչի՞ն
- Ամենին: Ես հավատում եմ իմ արևին, հավատում եմ ժպիտին, հավատում եմ իմ երազներին ու երազանքներին: Քեզ էլ եմ հավատում` ուրիշ  ելք չունեմ:
- Բայց ես վատն եմ: Ինձ պետք չէ հավատալ: Մի օր ես կգնամ ու դու էլի կգնաս այ այն անկյունը` այն քո աշխարհը: Ես դա ուղղակի չեմ ուզում: Առանց բացատրությունների, առանց ինչու-ների ու որովհետև-ների: Ես քեզ չեմ սիրում: Ես քեզ ուղղակի ունեմ իմ ներկայում, ունեցել եմ ոչ վաղ անցյալում ու պահպանում եմ, որ ունենամ հեռու ապագայում: Իմ հետ հույսեր չկապես, ապրիր ուղղակի, ապրիր ազատ` առանց «ինչու»-երի ու «որովհետև»-ների, որոնք դու այդքան շատ ես սիրում
- Ես ազատ եմ: Ու ապրում եմ, ուղղակի ապրում: Բայց հավատում եմ քեզ, որովհետև ազատ եմ, երբ տեսնում եմ քեզ, ժպիտդ, երբ դու անկեղծ ես ինքդ քո հետ, երբ կեղծ ու արհեստական չես: Ես զուրկ եմ այդ 
կապանքներից  միայն այդ դեպքերում: 
- Էլի «բայց» ու էլի «որովհետև»
- Ըհն.., - (Լռություն), - Յուրաքանչյուր խոսք պիտի  դուրս գա մեր բերանից  ինչու՞  հարցը տալուց ու որովհետև  բացատրությունը ստանալուց հետո: 
- Դեռ մարդ չես դարձել, Փոքրի~կ
- Ի~: Ինչու՞ Իմ տարիքում մարդիկ արդեն սեփական բիզնեսն են ունենում, ստեղծած են լինում ամուր կամ ոչ այդքան ամուր ընտանիք ու արդեն ուրախանում են իրենց համով բալիկներով: 
- Մարդիկ սովոր են արարքներ գործել` անգամ իրենք իրենց չտալով այդ ինչու հարցը ու չստանալով որովհետև բացատրությունը: Նրանք անում են գործը ու հեռանում.,
- Իսկ  ամենակարևորը ու՞մ են թողնում: Ի՞նձ: Լավ, ինչ արած, դրանք էլկվերցնեմ: Մեկ է, ես հավատում եմ  այդ բացատրության ու հարցերի կարիք չզգացող մարդկանց: 

Մի քանի րոպե լռություն է: Փոքրիկը չի լսում զրուցակցի ծանր շնչառությունը ու խառնվում է
- Հե~յ: Գնացի՞ր: Իսկ, իսկ քո «ինչու՞»-ն , իսկ «որովհետև՞»-ը...

Փոքրիկը վերցնում է այդ հարցերի ու բացատրությունների կույտը ուսերին ու ծանր քայլերով դուրս գալիս  այդ հավատով լի սենյակից, որտեղ սովորաբար հանդիպում  էր իր հավատի ու ազատության ընկերոջ հետ: