Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 30

8 հետաքրքիր մտքեր Ալեքսանդր Դյումայից

1.Մի կառուցիր օդային ամրոցներ,որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա:
2.Իրարից հեռու լինելը մարդկանց բաժանում է ոչ պակաս,քան մահը:
3. Ժամանակ է պետք , որ արցունքներից մշուշված աչքերը կրկին սրատես դառնան:
4.Իրականում ինչ  է կյանքը-սպասում մահվան նախասենյակում:
5.Ամեն մի կեղծիք դիմակ է,իսկ դիմակը ,որքանել լավ պատրաստված լինի այն,միշտ կարելի է տարբերել իսկական  դեմքից,եթե ավելի մեծ ուշադրությամբ նայես նրան:
6.Մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է 2 բառի մեջ՝ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ:
7.Ամեն մի դժբախտության դեմ կա 2 դեղ՝ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:
8.Երբեք ուշ չէ լռելը,եթե գիտես,որ ստում ես:
3

0

1103

Հուլ 12

Փուչ լինելու կինոնկար ու չդառնալու փոքր գաղտնիք...

Մտքերիս անկյունում, ցնորամոլոլոր, կիսախելագար մեկն էր ապրում, ում համար հաճախ էի գնում թարմ նարինջներ և հյուր գնում զրուցելու: Անկեղծ ասած շատ արագ էր խոսում, հաճախ ասածից բան չէի հասկանում, դեմքն էլ տեսած չէի, բայց դուրս գալիս էր՝ վստահում էի: Անունը չեմ հիշում, քանի որ չգիտեմ, բայց ինչ կարևոր է անունը կամ տեսքը, եթե ես կարդում էի նրա հոգին...ու, եթե ճիշտն ուզում եք իմանալ ավելի լավ կլիներ մարդիկ իրար հետ մթության մեջ ծանոթանային, որ հնարավորություն ունենաին իրար ճանաչելու, ոչ թե ոտից գլուխ չափչփեին, ապա ասեին՝ ինչ անճաշակն էր, գեշ էր...
Ես նրան  լսել եմ, հաճախ ինքս եմ զրուցել նրա հետ՝ մտերմաբար...հիշում ու տպավորություններովս առաջին անգամ անթաքույս կիսվում եմ, պատմում մեր զրույցի մասին: Գուցե ձեզնից որևէ մեկն էլ ունի նման մեկին, բայց վախենում է բարձրաձայնել՝ կասեն խելագար է, հոգեկան հիվանդ, բայց մտածեք ինչպես ուզում եք... Զրուցում ենք...
- Լսիր, իսկ եթե զրուցենք մարդկանցից, ինչ կասես, կուզեի՞ր մարդ լինել...
- Չէ (կտրուկ ու անկոտրում)
- Ինչու՞...
-Ինքդ ասա ինչպիսին են նրանք, կհասկանաս
- Չէ, դու ասա, որ հասկանամ...
-Փուչ են: Ավելի լավ է թռչող օդապարիկ լինեի, էլի ու էլի կիմանայի գոյությանս իմաստը, բայց երբ մարդն է փուչ, այ, դա անհերքելի ցնորք է...
- Բայց...
- Սուս մնա, չառարկես, թե չէ հենց առարկեցիր գլխիդ մի բան գալու է՝ ապացուցվես...
- ... Չի գա...
- Վստահ-վստահ մի մրթմրթա, ուղղակի բեր կյանքիդ դրվագները նայենք ու ես քո փոխարեն կխոսեմ...
-Միացրու նայենք...

Հուն 28

Աշխարհի ամենատպավորիչ ծառերը

Երբեմն թվում է, որ աշխարհը կեղտով ու աղբով լի է, եւ արդեն ոչ մի բան չի կարող բարձրացնել մեր տրամադրությունը։ Բայց հենց այս պահին օգնության է հասնում բնությունը, որը երբեք չի դադարում զարմացնել ու հիացնել մեզ։ Ներկայացնում ենք աշխարհի ամենատպավորիչ ծառերը, որոնք ասես հրաշք լինեն։




Հուն 15

Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...


 
Ժամանակի հետ փոխվում է ամեն ինչ: Անհետանում են ժպիտներն ու արցունքները, կորչում են...Դու նմանվում ես թևերը կտրած թռչունի, ով կտուցով հուշեր է տանում... Տանում է մեծ դժվարությամբ, քանի որ տարիքի հետ շատանում են հուշերը... Շատանում են ցավն ու անտարբերությունը,վերքերն ու սպիները, մտերիմ մարդկանց թողած մոխիրը հոգումդ, և այդժամ միայն դու գրկում ես մենակությանդ, փարվում ես ու կարծում, թե ընկել ես անդունդը: Բայց ո՛չ, անդունդը քեզ չի ընդունելու իր գիրկը, այնպես որ ձգտի՛ր բարձրանալ կյանքի աստիճաններով` առանց մոռանալու ներքևում գտնվող ձեռքին, որին պետք է վերև
քաշես և նաև երկերեսանի մարդկանց, ում կյանքն արդեն պատժել է...

 Ժամանակի հետ պատռում ես մարդկանց դիմակները, ապա ինքդ ես կրում դիմակ՝ ժպիտի դիմակ: Դու թաքցնում ես քո մեջ եղածը, դու կամաց-կամաց սկսում ես սիրել մթությունը...
 Ժամանակի հետ դու կորցնում ես մարդկանց և գտնում նոր ընկերներ: Բայց այդպես էլ չես կարողանում մոռանալ նրանց, ում հետ ժպտացել և արտասվել ես:
 Ժամանակի հետ կարողանում ես թողնել մարդկանց, որքան էլ ցավոտ լինի: Սովորում ես հետ չկանչել՝ չնայելով անգամ կարոտիդ:
 Բայց արի ու ժամանակի հետ մի՛ կորցրու մարդկությունդ: Մի՛ գլորիր քեզ անդունդը, մի՛ կործանիր աշխարհդ մեկի պատճառով, բայց և քրքրի՛ր ինքդ քեզ կարոտից...Դա էլ է քեզ համար...
    Ժամանակի հետ սլացիր վերև...