Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 11

Հայոց մեծ եղեռն


19-րդ դարի 80-ական թվականներին Աբդուլ Համիդ երկրորդը սկսել էր հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն:
Որոշ ժամանակ անց, իշխանությունը վերցնելով իրենմց ձեռքը, երիտթուրքերը շարունակեցին այդ քաղաքականությունը: Այն ակնառու կերպով դրսևորվեց 1915-16թթ.: Եռիշխանապետությունը, ոչը դարձել էր հայ ժողովրդի դահիճը, ծրագրեց ու իրականացրեց հայերի զանգվածային ցեղասպանություն: Մեկուկես միլիոն հայ սպանվեց, մոտ ութ հարյուր հայ գաղթականներ ապաստան գտան ուրիշ երկրներում: Նրանք, ովքեր փրկվեցին, որբացան ոչ միայն հարազատ-բարեկամներից, այլև շեներից: Նույնիսկ պատսպարվելու անկյուն չկար: Արմատներ ու բողբոջներ ունեցող ճյուղաշատ ծառեր էին հայերը, հանկարշ դարձան քամու բերանն ընկած մեն-մենավոր տերև: Անպատկերացնելի սարսափելին հայրենաորբ լինելն էր, ծննդավայր ու երկիր կորցնելը:
Ազգայնամոլ արյունարբու քեմալականները հայերի արյան նոր բաղնիքներ էին սարքում՝ առանց ենթարկվելու որևէ պատժի ու հատուցման:
Տարիներն ու տասնամյակներն անցնում են, բայց Թուրքիայի կառավարող շրջանները և խավարամոլ ուժերը չեն փոխում իրենց վերբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Հայ ժողովրդի դեմ շարունակվող պայքարում թուրքական պետությունը գործում է մի քանի ճակատներով. նա ընդհանրապես խեղաթյուրում է հայ ժողովրդի պատմությունը, և ըստ նրանց հայերը ոչ մի օրնական պահանջ չեն կարող ունենալ Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Կեղծում են 1915-1926 թվականների ողբերգական դեպքերի փաստերը, նաև շարունակվում է Թուրքիայում դեռ մնացաց հայերի փոքրաթիվ բեկորների ճնշումն ու հալածանքները: Որպես լավ մտածված մեթոդ՝ ուժեղցվում է պայքարը սփյուռքահայության դեմ, որպեսզի խոչևնդոտեն իրենց իրավունքների համար պայքարը: Պաշտոնական Թուրքիան կեղծում է հայ ժողովրդի հնադարյան պատմությունը, քաղաքակրթությունը, մշակույթը:
Թուրք-հայ առնչությունների վերաբերյալ Թուրքիայում լույս տեսած գրքերի, գրությունների հեղինակները, ելնելով բացառապես Թուրքիայի քաղաքական շահերից, հետապնդում են մի հիմնական նպատակ, այն է՝ ապացուցել, որ թուրքերի համար հայկական հարց գոյություն չի ունեցել և այժմ էլ չունի, որ պատմության մեջ թուրքերի ձեռքով հայերի զանգվածային կոտորած չի եղել:
Բայց, ինչ խոսք, տասնամյակների ուրացումից  հետո էլ, թեկուզ դեռ հազվագյուտ բերաններից հուսալի է լսել զուսպ բողոքի մրմունջներ ու խոստովանանք:
Ինչպես տեսնում ենք հայկական կոտորածներից շատ տասնամյակներ հետո էլ Թուրքիայի քաղաքական և պետական գործիչները, լրագրողներն ու գիտության մարդիկ իրենցից տակավին չեն վանել հայ ժողովրդի նկատմամբ ունեցած քենն ու ոխը, չեն կանգնել մարդկային հողի վրա և բնավ էլ մտադիր չեն վերաքննելու իրենց մերձավոր նախորդների ոճրային արարքները:
1919թ. Թուրքիայի հասարակական միտքը հակված էր ընդունելու հայոց ցեղասպանության փաստը և դատապարտելու այն: Թուրքական սուլթանական կառավարությունը նույնիսկ հայոց եղեռնի պատասխանատուների դատավարություն սարքեց: Բայց… բայց այդպես էլ թուրքերի կողմից ցեղասպանությունը չընդունվեց:
Տարիներ անց, երբ հայկական հարցը բարձրացվեց, թուրքերը համոզված էին, որ ցեղասպանությունը արդեն մոռացվել է, և հարցը լիովին փակված է:
Հայկական հարցը բարձրացնելու համար մարդկային բռնադատված իրավունքների ճիչը ահաբեկչության մոջոցով հասնում է խուլ ականջներին, բացում է կույր աչքերը:
Եվ, ի դժբախտություն թուրք ոճրագործների և նրանց այսօրվա հետնորդների, հայերը մինչ օրս չեն ձուլվում, և հայությունը պահպանում է իր ազգային դիմագիծը, մշակույթը սովորույթները և որ ամենակարևորն է՝ անցյալի մասին հիշողությունները:
Որքան ժամանակ հարատևի հայությունը, որքան Արևմտյան Հայաստանը բռնագրավված մնա Թուրքիայի կողմից, և շարունակվի սփյուռքահայության ոդիսականը, այնքան գոյություն կունենա հայոց օրինական պահանջն հայրենիքի նկատմամբ, այսինքն՝ կշարունակի կենդանի մնալ Հայ Դատը:
Ցեղասպանության խնդրով և ընդհանրապես հայկական հարցով վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են զբաղվում միջազգային կազմակերպությունները: Այլ խոսքով՝ հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ձեռք է բերել քաղաքական կարևոր նշանակություն: Եղեռնը դատապարտող բանաձև են ընդունել մի շարք երկրներ: Եվ դրանց թիվը աստիճանաբար ավելանում է:
Ցեղասպանությունը մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործությունն է և միջազգային հասարակայնության կողմից դատապարտվում է՝ անկախ վաղեմության ժամկետից:
Արդի Թուքրայի կառավարողները և թուրք ներկա սերունդը, որոնք մեղք չունեն 1915 թվականի ազգասպան ոճիրի մեջ, պետք է ոչ թե ջանան թաքցնել իրենց բարբարոս նախորդների արյունտ թաթը, ուրանան հայկական ջարդերը, այլ մաքրեն նրանց կողմից թուրքական պատմության ճակատին խարանած մուրը, պաշտոնապես ընդունեն և հրապարակայնորեն դատապարտեն հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի և քեմալականների ոճրագործության  փաստը, կանանց ու մանուկների հրեշային կոտորածը, դատապարտեն հայասպանության տեսությունը և քաղաքականությունը: Դա հայության արդար պահանջն է: Թուրքիայի կառավարությունը  ի վերջո պետք է ճանաչի հայկական ցեղասպանության փաստը, եթե ուզում է դասվել քաղաքակիրթ պետությունների շարքը:
Մարդկային արդարությունըվերջ ի վերջո չի կարող չհարուցել մարդկային  ընտանիքի անդամներից մեկի՝ հայ ժողովրդի անչափելի կորուստները: Հայ ժողովուրդը հավատում է սպասումէ այդ օրվան:
Անհրաժեշտ է դատապարտել հայերի ցեղասպանությունը, որպեսզի պատմության մեջ որևէ ժողովրդի դեմ չկրկնվի ոճրագործությունը:


7

82

1544