Copy SMS

Փետ 07

Ներե՞մ

Ինձ մի սոսնձիր կոտրելուց հետո,
Եվ ինձ մի ասա <<Ներիր սիրելիս >>,
Մի դավաճանիր սիրելուց հետո,
Սիրելուց հետո դա ցավ է տալիս։

Ներումս վաղվա մեղքն է լինելու,
Իսկ քո մեղքերից ես եմ նեղվելու,
Արցունքիս միջից քեզ ձայն եմ տալու,
Իսկ դու այդ ձայնը չես էլ լսելու։

Սերն ու վայելքը Աստված է տալիս,
Ներումը նույնպես Աստծուց է գալիս,
Բայց թող ինձ ների հենց ինքը Տերը,
Որ քո մեղքերին ներում չեմ տալիս։

Գնա սիրելիս,եղիր բախտավոր`
Թող քո օրերը ծաղկեն ու փթթեն,
Բայց այս աշխարհում մարդն առաջինը,
Ինքն է իր հոգուց ներում ստանում։
8

4

1008

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուլ 25

Նվագի՜ր...հոգի՜ս...նվագիր այնպես՝ ասես եկե՜լ եմ....

Նվագի՜ր...հոգի՜ս...նվագիր այնպես՝ ասես եկե՜լ եմ..... նվագի՜ր....կզգա՜մ...ջերմ արտասուքդ զատիր նոտայից.... թող ես խենթանամ քո երգի ձայնից...նվագի՜ր.......հոգի՜ս...թեկուզ՝ ես չգա՜մ.... նվագի՜ր...հոգի՜ս....Թեկուզ՝ էլ չկա՜մ
2

0

1035

Մայ 21

Տա-դա-դա-դաաա-դա-տան-դարա-դա...

Մշուշված առավոտ է բացվում աչքերիս առաջ:Զգացվում է նոր չորացած արցունքներիս հետքերը աչքերիս վրա: Գիշերը նորից ծանր էր անցել...տա՜-դա-դա-դաա՜ա-դա-տան-դարա-դա՜-տա-դա-դաա-դա-տա՜ն-դարա-դա՜...նորից դանդաղ կրկնում եմ երգի նոտաները: Կարծես ոսկորներիս վրա հատ-հատ նվագելիս լինեն ու ամեն "տա-դարա-դան"-ն հաշվի ու կոտրի մեկ առ մեկ: