Copy SMS

Մայ 19

Եվրատեսիլ 2013”-ում հաղթեց Դանիան

                              Եվրատեսիլ 2013”-ը քիչ առաջ ուղարկեցինք պատմության գիրկը: Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող “Dorians” ռոք-խումբը հայերիս եւ այլազգիներին հնարավորություն տվեց եւս մեկ անգամ վայելել իր հրաշալի ելույթը, եւ նշանակություն չունի, որ առաջատար հորիզոնականներ չգրավեցինք:Եվ այսպես, “Եվրատեսիլ 2013”-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթն իր “Only Teardrops” երգով: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանի մասնակիցն է, իսկ երրորդ տեղը գրավել է Ուկրաինայից Զլատա Օգնեւիչը:
Հայկական ռոք-խմբի տղաները եվրատեսիլյան բեմից հնչեցրել են "Lonely Planet" գեղեցիկ եւ կարեւոր հաղորդագրությամբ երգը` գրավելով 18-րդ հորիզոնականը:
7

77

935