Copy SMS

Հուն 17

24   տարեկան  տղան  նայում  է  գնացքի  պատուհանից դուրս  և  բացականչում.
-Հայրի՞կ,  նայի՞ր, ծառերը  մնացին  հետևում:
Հայրը  ժպտաց,  իսկ  հեռու  նստած  երիտասարդ  զույգը  կարեկցանքով  նայում  էր  24 -ամյա  տղայի  երեխայական  վարքագծին:
Հանկարծ  տղան  նորից  բացականչեց.
-Հայրի՞կ,  նայի՞ր,  ամպերը  վազում  են  մեզ  հետ:
Երիտասարդ  զույգը   չդիմացավ  և ասաց  ծեր  հորը.
- Ինչո՞ւ  չեք  ձեր  որդուն  ցույց  տալիս   մի  լավ  բժշկի:
-Ցույց  տվել  եմ,- պատասխանեց  հայրը,-մենք  հենց  հիմա  վերադառնում  ենք  հիվանդանոցից:
Ծննդյան   օրվանից  իմ  որդինկույր  էր,  իսկ  հիմա  նա  տեսնում  է:
Յուրաքանչյուր  մարդ  մոլորակի  վրա  ունի  պատմություն:
Մի  դատեք  մարդկանց, քանի  դեռ  նրանց  լավ  չեք  ճանաչում:
Միգուցե  ճշմարտությունը  ձեզ  զարմացնի:
Մտածեք  մինչև  որևէ  բան  ասելը...
http://www.youtube.com/watch?v=dZ0-68Ptbb0

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 09

Ճշմարտությունը....

Եթե չես կարող ունենալ այն ինչ ուզում ես, սովորիր ուզել այն` ինչ ունես:
  
Աշխարհում չի ծնվել այդպիսի աղջիկ,ով զգեստապահարանը բացի ու միանգամից հասկանա,թե այսօր ինչ է հագնելու:D :D 


Բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, ու որպեսզի բոլորը կարողանան օգտվել դրանից՝ կազմակերպվում են ընտրություններ…


Ինչ տարբերություն, թե ինչ են խոսում հետևիցս,,,, եթե չեն կարողանում այդ ամենը երեսիս ասել....*


Ավազակները պահանջում են կամ կյանքը, կամ դրամապանակը,իսկ կանայք`երկուսը միասին 


Երբ հիվանդ լինես կարողջացնեմ քեզ, երբ տխուր լինես կերջանկացնեմ քեզ, երբ սիրո կարիք ունենաս կսիրեմ քեզ, երբ փողի կարիք ունենաս ԲԱԺԱՆՈՐԴԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է…


Սիրենք այն ինչ իրականություն է, քանզի իսկական իրականությունը՝ մեր երազներում ու սրտերում է....

Խոսքս ուղղված է մի քանի աղջիկների,հասկացեք,ձեր գեղեցկության 96 տոկոսը ես կարող եմ մաքրել թաց անձեռոցիկով ...


Ես սիրում եմ փոքրիկներին, քանի որ նրանք ինձ բարությամբ են շրջապատում:


Նայում ես ոմանց աչքերին, տեսնում ես միայն գույնը.....իսկ ոմանց մոտ տեսանելի է դառնում հոգին...