Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Հուն 29

Կոտրված սիրտը

Նա ատում էր կյանքը, ատում էր մահը, ատում էր աստծուն: Բայց չկարծեք թէ նա չար էր, ո՜ր ճիշտ հակառակը նա բարի էր, նա ուզում էր սիրել բոլորին, վստահում էր մարդկանց, պաշտում էր կենդանիներին: Պարզապես խորը ցավ ուներ հոգում, որ ոչ-ոք չէր հասկանում: Մարդիք չգիտեին թէ ինչ է կաըարվում նրա հոգում, բոլորի համար նա ուրախ, ըներասեր մի քիչ ամաչկոտ աղջիկ էր, ով շատ էր սիրում ծիծաղել և ուրախացնել շրջապատին: Իսկ տանը ամեն ինչ ուրիշ էր, նա էլ ուրիչ էր այսինքն ուրիշ չէ այլ այն ինչ կա առանց ձևացնելեւ: Հոգու դատարկություն, անկատար երազանքներ, ցավ, թախիծ, մենություն.. և իր միակ ընկերը երաժշտությունն էր..
 Ինչու է նա այդպիսին: Այլ կերպ ինչպես լիներ մի աղջիկ, ով ծնված օրվանից միայն ցավ է տեսել, գուցե ունեցել է երջանիկ օրեր? բայց դա էլ միայն այն ժամանակ երբ Հայրը ողջ էր:Բայց շատ ժամանակ չանցավ, երբ անգութ աստված խլեց նրա Հորը, խեղճ փոքրիկին թողնելով որբ ու անօգնական..միայնակ:Աղջիկը մեծանում էր նախանձելով ուրիշ աղջիկների, որոանք հայրիկ ունեին, ով սիրում էր նրանց նվերներ էր գնում, խաղում էր իրենց հետ: Նախանձում էր, որ նրանք քույր, եղբայր ունեին, որ չնայած վիճում, բայց և այնուամենայնիվ շատ սիրում էին իրար? Իկս ինքը? Անարդար կյանքը մի խղճուկ բախտ էր բաժին հանել նրան: Մայրը ամուսնացել էր հարբեցողի հետ, աղջիկը իրեն դժբախտ էր համարում նա սկել էր վախենալ բոլոր տղամարդկանցից: Մաիկը ում նա սիրում էր դա նրա Պպաիկն էր բայց շուտով նա էլ մահացավ: Աղջիկը մնաց միայնակ: Իր տարիքի մյուս ընկերուհիները սիրահարվում էին, նույնիսկ ամուսնանում, մտածում էին գեղեցիկ զգեստներ գնոելու մասին նրանք իր աչքում այնքա՝ն երջանիկ էին թվում...Իրեն ոչ-ոք չէր հասկանում, նա ոչ-ոքի հետ չէր էլ կիսվում.. 
Նա իր համար երևակայան աշխարհ էր հորինել ֆիլմերից ներշնչվելվ որպեսզի փոքր ինչ երջանիկ զգար իրեն: Հոր բացակայությունը միայնակ լինելը անասելի հետք էին թողել իր կյանքում նա դարձել էչ ինքնամփոփ մտածկոտ անտարբեր..Միայն երազում էր Հայրական Սիրո մաիսն, ոչ այդպես էլ չստացավ, որ կյանքը խլեց իրենից, ընտանիք որ չունեցավ: Նա շարունակում էր ատել կյանքը,մահը, որ խլեց իրենցի ամենաթանկը, աստծուն..Բայց չհանձնվեց պետք է երջանիկ լինել պարտավոր է...
 Պատմությունն ունի իրական հիմքեր

Հուն 08

*** Աշխարհը Իմ Աչքերով ***

Մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կա գեղեցկություն, ոչինչ առանց գեղեցկության ստեղծված չէ, բայց այդ գեղեցկությունը անզեն աչքով չի երևում, հնարավոր չէ բացատրել, նկարագրել այն, միայն տեսնել է հնարավոր ու այն էլ ոչ աչքերով, այլ սրտով:
Ամեն առավոտ մենք արթնանանում ենք ինչ որ պատճառով, միգուցե այդ պատճառի մասին մենք էլ ոչինչ չգիտենք, բայց ամեն ինչ ունի իր պատճառները, մենք` նույնպես: Այնքան տարբեր ենք մենք միմյանցից, յուրահատուկ ու յուրօրինակ, բայց մեզ բոլորիս միավորում է երեք բան`սերը, ժամանակը, մահը: Այս երեք աբստրակցիաները միավորում են բոլորին ամբողջ մոլորակի վրա: Որովհետեև ամեն օր մենք ունենք սիրո կարիքը, ցավում ենք, որ ունենք քիչ ժամանակ ու վախենում ենք մահից:
Ժամանակ, ասում են այն բուժում է վերքերը, բայց լռում են այն մասին, թե ինչպես է նա ոչնչացնում ամեն լավ բան աշխարհում, թե ինչպես է գեղեցիկը վերափոխում տգեղի, վատի: Բայց պատճառն այն է, որ մենք չգիտենք այն ճիշտ օգտագործելու ձևը, վատնում ենք այն ամենի վրա, ինչն ոչ մի նշանակություն չունի, իսկ հետո բողոքում, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է, իսկ իրականում կյանքը լիովին բավական է ապրելու համար, ուղղակի մենք ապրելու փոխարեն զբաղված ենք նշանակություն չունեցող բաներով: 
Սեր, այնքան շատ ու այնքան քիչ բան կարող եմ ասել այս զգացմունքի մասին, թվում է, թե կարող եմ այն նկարագրել` օգտագործեով ամենագեղեցիկ բառերը, իսկ երբ փորցում եմ անել դա, բառերն անզոր են դառնում, անգույն ու այնքան չնչին, որ հավասար է ոչինչ չասելուն: Սերն ամենուր է, այն մեր ներսից է գալիս ու շուրջն ամեն ինչ ծածկում իրենով:
Մահ` սրա մասին ոչինչ ասել չեմ կարող, միգուցե այն պատճառով, որ ինքս էլ վախենում եմ ու նրա մասին խոսելը նույնիսկ հաճելի չէ: Այն տանում է մեզնից ամենակարևոր մարդկանց ու թողնում մենակ, խլում է մեզնից մեր հարստությունը ու հասցնում ամենաուժեղ հարվածը, որից հետո շատերը ուժ չեն ունենում կյանքն շարունակելու:
Մենք միշտ ինչ որ բանի ենք ձգտում, կամ վախենում ենք ինչ որ բանից, մենք ամենուր սեր ենք փնտրում ու անընդհատ բողոքում ենք, որ ժամանակ չունենք, որ կյանքը կարճ է: Կյանքը դա առաջին հերթին մարդիկ են ու կյաքնում հաճախ չենք նկատում ամենակարևորը, չենք տեսնում այն թափանցիկ գեղցկությունը, որ դրված է ամեն ինչի մեջ, որ դրված է բոլոր մարդկանց մեջ, չկա մարդ, ով ամբողջությամբ վատն է, ու չկա մարդ, ով իդելական է, յուրաքանչյուրին հնարավոր է փոխել, ու վատ սովորությունները վերափոխել լավի, ու սիրել: Միթե կա ինչ որ բան աշխարհի երեսին, որ չունենա գեղեցկություն: Միակ “տգեղը” մեր աչքերն են, որ միշտ վատն են տեսնում, որ գեղեցիկը թողնում են մի կողմում ու տխրում վատի համար: Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, թափանցիկ գեղեցկությունը, որը տեսնելու համար հարկավոր է նայել ոչ թե աչքերով, այլ սրտով…
Օգս 29

Կարոտած սիրտ

Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում
Հիշողություն՝ ուրիշ ոչի՜նչ
Կյանք, մնացյալ անմահություն
Ուրիշ ոչի՜նչ:
Ի՞նչ է մնում մեզ այս կյանքում,
Օրեր անցա՜ծ ու գնացա՜ծ
Կարոտ՝ կարոտած սիրտ,
Որ չի ուզում նա կարոտել,
Կարոտն է նա ուզում խեղդել:
Կարոտած սիրտ,որ հոգնել՝ ննջե՛լ է ուզում,
Կարոտած սիրտ ,որ սիրել՝ սիրվե՛լ է ուզում,
Կարոտած սի՛րտ, որ ծովում արցունքի՝ փրկվե՜լ է ուզում:
Չկա-չկա փրկություն,
Չկան ջե՜րմ-ջե՜րմ ձեռքեր
Կա մի կարոտած սիրտ՝
Որ խեղդվե՜լ է ուզում: