Copy SMS

Ինչ եք ցանկանում գնել այսօր՞

Մայ 08

10 խորհուրդ՝ ուրախ լինելու համար

Մարդը չի կարող աշխարհում ապրել, եթե առջևում ոչ մի ուրախալի բան չի սպասում,-ասել է Մակարենկոն: Մեր շուրջը գնալով պակասում են ուրախ մարդիկ, և սա մտահոգիչ է:

Ահա, հանրահայտ մտածողների բացահայտումները՝ ուրախության վերաբերյալ.



1.Մարդը պետք է միշտ ուրախ լինի: Եթե ուրախությունը վերջանում է՝ փնտրիր, թե ինչում ես սխալվել: Լ. Ն. Տոլստոյ

2. Մեզ հրճվանք է պարգևում ոչ թե այն, ինչ մեզ շրջապատում է, այլ մեր վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Ֆ. Լարուշֆուկո

3. Մեծ ուրախություն կարելի է նվաճել միայն մեծ աշխատանքում: Ի. Գյոթե

4. Ոգու ուրախությունը նրա ուժի նշանն է: Ռ. Էմերսոն

5. Լավագույն վայելքը, կյանքի ամենամեծ ուրախությունը այն է, որ քեզ զգաս մարդկանց համար պետքական ու մերձավոր: Մ. Գորկի

6. Երկու ցանկություն կա, որոնց կատարումը կարող է կազմել մարդու իսկական երջանկությունը՝ օգտակար լինել և ունենալ հանգիստ խիղճ: Լ. Ն. Տոլստոյ

7.Ուրախության սպասելը նույնպես ուրախություն է: Գ. Լեսինգ

8. Ճիշտ չէ, թե կյանքը մռայլ է, ճիշտ չէ, թե նրանում միայն խոցեր են ու հառաչանքներ, վիշտ ու արցունքներ…Կյանքում կա այն ամենը, ինչ ցանկանում ես գտնել, նրանում ուժեր կան ստեղծելու այն, ինչ նրանում չկա: Մ. Գորկի

9. Վիշտը կարելի է կրել միայնակ, բայց ուրախության համար հարկավոր են երկուսը: Է. Հաբբարդ

10. Փոքր տրտմությունները խոսքաշատ են, խոր վիշտը մունջ է: Սենեկա                                                

6

2

954